Կավանին հրաժարվել է տեղափոխվել Բեքհեմի ակումբ
Ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» եւ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դեւիդ Բեքհեմի առաջարկը տեղափոխվել իր ակումբ՝ «Ինտեր Մայամի», հաղորդում է L’Équipe-ը։ Բեքհեմը «Ինտեր Մայամիի» հիմնադիրն ու սեփականատերն է։ Ակումբը հաջորդ մրցաշրջանում նորամուտը կնշի ՄԼՍ-ում։
Կավանիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Աթլետիկոն», Միլանի «Ինտերը», իտալական «Նապոլին»։
32-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ում է 2013 թվականից։ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 3 հանդիպման, խփել 2 գոլ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում