Հանգուցյալը ծիծաղեցրել է սգացողներին սեփական հուղարկավորության ժամանակ (տեսանյութ)
Իռլանդացի Շեյ Բրեդլին որոշել է կյանքից ծիծաղի ուղեկցությամբ հեռանալ։ Նրա հուղարկավորության մասնակիցները լսել են Շեյի ձայնը, որը խնդրում էր բաց թողնել իրեն դագաղից։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Իռլանդական պաշտպանական ուժերի վետերան Շեյ Բրեդլիի հուղարկավորության մասնակիցները չեն հավատացել, երբ նա սկսել է դագաղից իրենց հետ խոսել։ «Ողջույն։ Հե՛յ, բաց թողեք ինձ»,- ասել է նա, ընդ որում ներկաները լսել են, թե ինչպես է հարվածում դագաղին․ «Որտե՞ղ եմ ես, սատանան տանի։ Բաց թողեք ինձ, թողեք ինձ։ Այստեղ մութ է։ Սա քահանա՞ն է։ Սա Շեյն է, ես արկղում եմ։ Այն, որ ձեր դիմաց է։ Ես հանգուցյալ եմ»։ Այնուհետեւ նա երգել է․ «Բարեւ ձեզ, կրկին ողջույն, ողջույն, ես պարզապես զանգահարել եմ, որպեսզի հրաժեշտ տամ»։
Սգացողները սկսել են հիստերիկ ծիծաղել։
Շեյի դուստրը՝ Անդրեան, բացատրել է, որ հաղորդագրությունը ձայնագրվել է Շեյի մահվանից առաջ, եւ ձայնարկվել է բարձրախոսի միջոցով։ «Նա կուզեր իմանալ, թե քանի մարդու ստիպեց ծիծաղել։ Նա արտառոց մարդ էր»,- գրել է նա Twitter-ում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...