UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար
Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, (UEFA) կարող է պատժել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ EURO-2020-ի որակավորման փուլի խմբային փուլում կայացած Թուրքիա-Ալբանիա խաղի վերջին րոպեներին խփած գոլը թուրք ֆուտբոլիստները նշել են զինվորական ողջույնով՝ ի աջակցություն Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, որն աշխարհի մի շարք երկրներ դատապարտել են։
Ֆուտբոլային հանդիպումից հետո թուրքերը մարզիկների հանդերձարանից լուսանկար են հրապարակել, որտեղ նորից կրկնել են այդ ժեստը՝ մակագրելով. «Հաղթանակ, որը նվիրվում է նահատակված զինվորներին»:
UEFA-ի կանոնակարգում հստակ ամրագրված է, որ պատժելի արարք է համարվում այն ժեստի, խոսքի կամ առարկայի օգտագործումը, որն իր մեջ կպարունակի սադրիչ ուղերձ, չի համապատասխանի սպորտային իրադարձությանը կամ կկրի քաղաքական, գաղափարական, կրոնական ու վիրավորական բնույթ:
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ