Խելքի պակասություն կամ դատարկամտություն
Հաղթել ուժեղ Բոսնիա եւ Հերցեգովինայի ուժեղ հավաքականին, հրաշալի հնարավորություն ստանալ պայքարել երկրորդ տեղի համար, որը թույլ է տալիս խաղալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, լավ նվեր ստանալ բոսնիացիներից՝ ֆիններին հաղթելու տեսքով եւ այսքանից հետո վերցնել եւ ոչ-ոքի խաղալ Լիտենշտեյնի հավաքականի հետ՝ առնվազն խելքի պակասություն է կամ դատարկամտություն:
Եւ որեւէ մեկը թող չվիրավորվի, թող չնեղանա: Ունենալ հսկայական առավելություն գաճաճ Լիխտենշտեյնի նկատմամբ, խաղի սկսբում՝ 19-րդ րոպեին գոլ խփել, ունենալ հսկայական առավելություն ու երկրորդ խաղակեսում դաշտ դուրս գալ հաշիվ պահելու համար, ամենաքիչը հանցագործություն է:
Հայաստանի հավաքականը պետք է պատժվեր: պետք է պատժվեր նրա համար, որ Հենրիխ Մխիթարյանն իմանալով առաջիկա կարեւոր խաղերի մասին անիմաստ վնասվածք է ստանում ամենաանմեղ դիրքում, հավաքականի գլխավոր մարզիչը չի կարողանում ստեղծել հաղթական ոգի անգամ 1:0 հաշվով հաղթելու դեպքում:
Սա իսկական խայտառակություն էր: Սա իսկական ամոթ էր: Նման խաղով մենք ֆինների հետ որեւէ հաջողության հասնելու հնարավորություն չունենք: Ափսոս, իսկ ամեն ինչ այնքան լավ էր դասավորվում:
Տեսականորեն ոչինչ չի փոխվել: Մեզ ինչպես անհրաժեշտ էր հաղթել ֆիններին, այդպես էլ մնում է հաղթել, միայն թե հիմա գիտենք, որ այս կազմով, այս մտքով անգամ ոչ-ոքի չի կարող լինել:
Top-News.am


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ