Հոլանդացիների կամային հաղթանակը եւ բելգիացիների անհամեստ հաղթանակը
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում սկսվեցին հերթական տուրի հանդիպումները:
C խումբ
Բելառուս 0 - 0 Էստոնիա
Հոլանդիա 3 - 1 Հս. Իռլանդիա
Դժվարին եւ գերկարեւոր հաղթանակ տարան հոլանդացիները: 80-րդ րոպեին նրանք պարտվում էին 1:0 հաշվով, բայց հետո Դեպայի երկու եւ Դե Յոնգի գոլի շնորհիվ երեք միավոր վաստակեցին: Այժմ Հոլանդիան, Գերմանիան եւ Հս. Իռլանդիան ունեն 12-ական միավոր, բայց հյուսիսիռլանդացիները պետք է անցկացնեն երկու, իսկ իրենց մրցակիցները երեքական հանդիպում:
E խումբ
Խորվաթիա 3 - 0 Հունգարիա
Սլովակիա 1 - 1 Ուելս
Խորվաթիան 13 միավորով առաջին տեղում է: Երկրորդ տեղում 10 միավորով Սլովակիան է, բայց դեռ այդ տեղին հավակնում են ինը եւ յոթ միավոր վաստակած Հունգարիայի եւ Ուելսի հավաքականները:
G խումբ
Ավստրիա 3 - 1 Իսրայել
Հս. Մակեդոնիա 2 - 1 Սլովենիա
Լատվիա 0 - 3 Լեհաստան
Ավստրիան կամային հաղթանակ տարավ, վաստակեց 13 միավոր եւ բարձրացավ երկրորդ տեղ, իսկ աղյուսակը 16 միավորով գլխավորում է Լեհաստանը:
I խումբ
Ղազախստան 1 - 2 Կիպրոս
Բելգիա 9 - 0 Սան Մարինո
Ռուսաստան 4 - 0 Շոտլանդիա
Ամենաթույլ խմբերից մեկում վաղուց արդեն պարզ է, որ առաջին տեղը զբաղեցնելու է Բելգիան, իսկ երկրորդը՝ Ռուսաստանը: Բելգիան ունի 21, իսկ Ռուսաստանը 18 միավոր: Երրորդ տեղում գտնվող Կիպրոսն ունի ընդամենը տասը միավոր:
Top-News.am


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ