Հուսահատ երիտասարդը կանգնեցրել է նախկին ընկերուհու հարսանեկան մեքենան և աղերսել է չամուսնանալ (տեսանյութ, լուսանկարներ)
Կոլումբիայի Մեդելյին քաղաքում անցորդները տեսանկարահանել են, թե ինչպես է մոտոցիկլավարը կանգնեցնում իր հարսանեկան արարողությանը շտապող նախկին ընկերուհու մեքենան և աղերսում չեղյալ հայտարարել ամուսնությունը, գրում է Daily Mail-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կապույտ սաղավարտով մոտոցիկլավարը մոտենում նախկին ընկերուհու մեքենային:
Մեքենայի դուռը բացվում է, որից հետո հարսնացուն և երիտասարդը, ըստ երևույթին, սկսում են վիճաբանել: Ապա հուսահատ երիտասարդը ծնկի է իջնում հարսանեկան զգեստով ու քողով հարսնացուի առջև և աղերսում է չեղյալ հայտարարել ամուսնությունը, ինչին ի պատասխան աղջիկը բացասաբար տարուբերում է գլուխը:
Համարձակ երիտասարդը որոշում է դիմել վերջին հնարավորությանը և համբուրում է աղջկան, սակայն վերջինիս կողմից ուժով հետ է նետվում:
Աղբյուրը գրում է, որ կարճ ժամանակ անց հարսնացուի մեքենան հեռացել է:
Համացանցում մեծ տարածում գտած տեսանյութի «հերոսը» բազմաթիվ քննադատությունների է արժանացել օգտատերերի կողմից:
Օգտատերերից մեկը, մասնավորապես, գրել է. «Նա իր հնարավորությունը կորցրել էր աղջկա հետ լինելու ժամանակ, իսկ հիմա թույլ տուր, որ հանգիստ ամուսնանա»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...