«Արսենալ»-ի և «Չելսի»-ի նախկին դարպասապահը պայմանագիր է կնքել հոկեյի թիմի հետ
Անգլիական «Արսենալ»-ի և «Չելսի»-ի նախկին դարպասապահ Պետր Չեխը պայմանագիր է կնքել հոկեյի «Գիլֆորդ Ֆինիկս» թիմի հետ, որը հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի հոկեյի առաջնության երկրորդ դիվիզիոնում: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Չեխի նորամուտը կկայանա հոկտեմբերի 13-ին: Նշվում է, որ նախկին ֆուտբոլիստը մինչ պայմանագրի կնքումը մարզումներ է անցկացրել սառույցի վրա: Նրա համաձայնագիրն ուժի մեջ է մինչ մրցաշրջանի ավարտը:
«Սա անհավանական փորձ է ինձ համար: 20 տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերայից հետո հանդես կգամ այնպիսի մարզաձևում, որը սիրում էի հետևել մանուկ հասակում»,- ասել է 37-ամյա Չեխը:
Հավելենք, որ «արիստոկրատներ»-ի կազմում Չեխը 4 անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն: Նա մարզական կարիերան ավարտել է 2019 թվականի գարնանը: Չեխիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 124 հանդիպման` 2004 թվականին դառնալով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ