Ինքնաբացարկների ցանկը վերջնական չէ, Գեւորգ Կոստանյանը շուտով կհրաժարվի մանդատից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինքնաբացարկի դիմումների հրապարակումից մի քանի եզրակացություն արդեն իսկ կարելի է անել։ Նախ այն, որ տարեց Սահակյանը՝ Գալուստ Գրիգորիչը, ինչպեսեւ հայտնել էր «Հրապարակ»-ը, որոշել է տեղը չզիջել որդուն, եւ դիմում է ներկայացրել ոչ թե հայրը, այլ որդին՝ Արման Սահակյանը, թեեւ ռեյտինգայինով անցել էր։
Երկրորդ․ ինքնաբացարկ չի ներկայացրել Արփինե Հովհաննիսյանը, ինչը նշանակում է, որ չնայած վարչապետը նրան ուզում էր պահել արդարադատության նախարարի պաշտոնում, բայց որոշվեց գործուղել ԱԺ, հավանաբար՝ փոխնախագահի կարգավիճակով։
Երրորդ․ ինքնաբացարկների ցանկը վերջնական չէ, հավանաբար, Գեւորգ Կոստանյանը շուտով կհրաժարվի մանդատից եւ կզբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը։
Չորրորդ․ ճիշտ էր նաեւ «Հրապարակ»-ի այն տեղեկությունը, որ Կարեն Բոթոյանը նշանակվում է մարզպետ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը գնում է ԱԺ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...