«Մայրս հայուհի է, ինձ դաստիարակել է հայ տատիկս». բարձրացատկի առաջին եռակի չեմպիոնուհին պատմել է իր արմատների մասին
Օրերս ռուս թեթևատլետուհի Մարիա Լասիցկենեն Քաթարի մայրաքաղաք Դոհայում տարել է իր երրորդ հաղթանակը բարձրացատկի աշխարհի առաջնությունում՝ դառնալով տվյալ մարզաձևի առաջին եռակի չեմպիոնուհին պատմության մեջ:
Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, Մարիան ծնվել է 1993-ի հունվարի 14-ին Կաբարդա-Բալկարական Հանրապետությունում բնակվող ռուս-հայկական ընտանիքում:
«Մայրս հայուհի է: Ես մեծացել եմ բազմազգ, հետաքրքիր ընտանիքում… Ինձ դաստիարակել է հայ տատիկս և միշտ ասել է, որ ընտանիքն ամենից կարևոր է»,- իր ծագման մասին խոսելիս ասել է մարզուհին:
Թեթև ատլետիկայով ապագա չեմպիոնուհին սկսել է զբաղվել 10 տարեկանում: Հատկանշական է, որ նրա մարզիչը հայ է եղել՝ Գենադի Գաբրիլյանը, որը Մարիայի հետ աշխատում է մինչ օրս: Գաբրիլյանի ղեկավարությամբ նա մեծ հաջողության է հասել մարզաշխարհում:
Վերջին հաղթանակից հետո Մարիային շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նրա հաջողությունը «տրիումֆ» անվանելով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը