Ամերիկացի էկոակտիվիստը մոլորակը փրկելու համար կոչ է արել երեխաներ ուտել (տեսանյութ)
Ամերիկացի էկո-ակտիվիստն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մոլորակը փրկելու համար միայն Ռուսաստանի ռմբակոծումը բավարար չէ, կլիմայի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է երեխաներ ուտել, հաղորդում է Известия-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը նշել է, որ բնապահպանական խնդիրների պատճառով աշխարհի վերջին մի քանի ամիս է մնացել, ուստի անհրաժեշտ է արագ գործել:
«Եթե նույնիսկ մենք ռմբակոծենք Ռուսաստանը, էլի շատ մարդ կմնա... Սա մեծ խնդիր է, ուստի պետք է երեխաներ ուտենք»,- ասել է ակտիվիստը:
Հանդիպման մասնակիցները լուրջ հայացքով լսել են այս հայտարարությունը: Ելույթի ավարտին աղջիկը սկսել է գոռալ, և կազմակերպիչները ստիպված են եղել անջատել խոսափողը:
Ավելի ուշ, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ ակտիվիստը, ամենայն հավանականությամբ, հոգեկան խնդիրներ ունի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...