Բելգրադում «դռռացրին» Արմեն Սարգսյանին (տեսանյութ)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այցելեց Սերբիայի տեխնոլոգիական պարկ: Այն տարածաշրջանի ամենազարգացած տեխնոլոգիական կենտրոններից մեկն է, որտեղ ելույթ ունեցավ և շրջայց կատարեց Արմեն Սարգսյանը: Տեխնոլոգիական պարկի աշխատակիցները Հայաստանի նախագահին ներկայացրին իրենց նորարարություններն ու նվաճումները: Օրինակ՝ ցուցադրեցին իրենց ստեղծած հատուկ ձեռնոցը, որը նախատեսված է կույրերի համար: Այն իր վրա կրում է հատուկ ինֆրակարմիր սենսոր, որը մարդ կամ որևէ այլ օբյեկտ «տեսնելիս» վիբրացիա է տալիս այն կրողի ձեռքի վրա, նաև, ինչպես հետո նախագահը նկարագրեց Hraparak.am-ի հետ զրույցում, դռռացնում է: Արմեն Սարգսյանը որոշեց փորձարկել ձեռնոցը, հագավ այն և ձեռքը մեկնեց հենց մեզ վրա: Պարզվեց՝ ձեռնոցը, մեզ «տեսնելուն» պես, դռռացրել էր նախագահի ձեռքը, ինչը հետո մեզ խոստովանեց ինքը՝ Արմեն Սարգսյանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...