Տղամարդուն կնոջ սիրեկանը 750 000 դոլար պետք է վճարի (տեսանյութ)
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի դատարանը կնոջ կողմից դավաճանված Քևին Հովարդի գործով վճիռ է կայացրել՝ կնոջ սիրեկանին պարտավորեցնելով Հովարդին վճարել 750 000 դոլար, գրում է WITN-ը:
Հովարդն օգտվել է օրենքից, որի համաձայն կարող է դատի տալ մարդուն, որը «նպատակադրված միջամտել է իր ամուսնական հարաբերություններին»: ԱՄՆ նահանգների մեծ մասում այս օրենքը չեղարկել են, սակայն այն շարունակում է գործել Միսիսիպիում, Նյու Մեխիկոյում, Հարավային Դակոտայում, Յուտայում և Հյուսիսային Կարոլինայում, ինչպես նաև Հավայան կղզիներում:
Տղամարդն ամուսնացած է եղել 12 տարի, սակայն օրերից մի օր կինն ամուսնալուծվելու ցանկություն է հայտնել: Զույգն ընտանեկան հոգեբանի է այցելել, սակայն դա չի օգնել: Տղամարդը մասնավոր հետախույզ է վարձել, որն էլ պարզել է, որ կինը դավաճանում է իրեն իր գործընկերոջ հետ:
Հովարդը դատարան է դիմել և շահել է: Այժմ կնոջ սիրեկանը պետք է նրան 750 000 դոլար վճարի:
Ըստ ամերիկացու՝ հարցը գումարի մեջ չէ: «Ես հավատում եմ ամուսնության սրբությանը»,- ասել է նա:
Նշվում է, որ Քևինը բաժանվել է կնոջից և այժմ կատարվածից հետո վերականգնվում է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...