Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Տեսանյութեր

«Սա՞ է մեր ուզած օրինական երկիրը, մենք սա՞ ենք ուզել». Վահե Հովհաննիսյան

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահե Հովհաննիսյանի հետ

– Պարոն Հովհաննիսյան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ծրագրային ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ արցախյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: «Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձևն իրականություն դարձնելու համար»,- հայտարարեց վարչապետը: Շատերը սա համարում են հայկական կողմին ոչ ձեռնտու, վտանգավոր հայտարարություն, Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

– Կոնտեքստից վերցնել և քննարկել մի ձևակերպում, եթե նույնիսկ այն հնչել է ՄԱԿ-ի ամբիոնից, կարծում եմ՝ ճիշտ չէ: Շատ ավելի ինֆորմատիվ է, եթե մենք հետևենք նոր իշխանության ձևակերպումներին ընդհանրապես Արցախի շուրջ:

Եվ խնդիրն այստեղից է գալիս, երբ սկզբում հայտարարվեց, որ առանց Արցախի՝ բանակցելու իրավունք չունենք, հետո սկսեցինք բանակցել, հետո հայտարարվեց, որ Արցախում կան դավադիր ուժեր, և հնարավոր է՝ նրանք պատերազմ հրահրեն, նույնիսկ՝ տարածքներ կորցնենք, հետո հայտարարվեց, որ Արցախի իշխանությունների հետ կան տարաձայնություններ, հետո հայտարարվեց, որ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հետո էլ հայտարարվեց, որ լուծումը պետք է երեքին էլ բավարարի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին: Եթե մենք նայում ենք այս ամբողջ ցիկլով, խնդիրը դրա մեջ է, որովհետև ՀՀ այսօրվա իշխանությունը չունի տեսակետ Արցախի հարցի վերաբերյալ, և այնպես, ինչպես շատ հարցերի վերաբերյալ չունի: Իսկ Արցախի հարցն ուղիղ առնչվում է մեր անվտանգության հետ, սուր հարց է, իրականում չսառեցված, թեժ կոնֆլիկտ է, և այստեղ ձևակերպումները շատ ավելի վտանգավոր են:

Իհարկե, մեծ հաշվով, հարցը կլուծվի, եթե այն բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, մենք բանական մարդիկ ենք և հասկանում ենք, որ մյուս տարբերակը պատերազմն է՝ հաղթողը կստանա ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, բայց դա ասել իմաստ ունե՞ր, թե՞ ոչ, չեմ կարող ասել: Այս մեկ-երկու տարում անել նման կորագծով հայտարարություններ, դա իսկապես կարող է բերել բանակցային փակուղու, իսկապես կարող է բերել ամենավտանգավորին, որը տվյալ դեպքում հետևյալն է՝ Ադրբեջանը կարող է ստանալ գերտերությունների համաձայնությունը՝ ռազմական գործողությունների գնալու: Այ, մեր տեսակետների անկանխատեսելիությունն ու հախուռնությունը կբերի դրան: Իսկ Արցախի հարցն այն հարցն է, որ՝ անկախ անձնական և քաղաքական նախասիրություններից, անձնական հարաբերությունների որակից, պահանջում է ինստիտուցիոնալ հիշողություն:

Հայաստանում կան մարդիկ, որոնք տասնամյակներով բանակցել են Արցախի թեմայով, տասնամյակներով ունեցել են կոնտակտներ ռուսական, թուրքական իշխանությունների հետ, համանախագահների և այլոց հետ. Խոսքը Երկրորդ, Երրորդ նախագահների, նրանց արտգործնախարարների մասին է: Ստացվեց, որ մենք բոլորին հայտարարեցինք թշնամի: Ի դեպ, հայտարարվեց, որ մենք զրո կետից ենք բանակցում: Դու կարող ես նոր կետից բանակցել, բայց քո հակառակորդը, որը նստած է բանակցային սեղանին, շատ լավ էլ հին բանակցող է՝ իր հին խաղերով, հին խորամանկությամբ, հին հաշվարկներով, և իմ տպավորությամբ՝ մենք ճիշտ ճանապարհի վրա չենք այս հարցում:

– Իսկ ինչի՞ դա կհանգեցնի, Ձեր խոսքում նշեցիք բանակցային գործընթացի փակուղու մասին…

– Ինձ համար նույնիսկ դժվար է դա արտաբերել, որովհետև դա շատ ահավոր գաղափար է, բայց կարծում եմ՝ հնարավոր է այն ծուղակը, երբ մենք ինքներս օգնենք Ադրբեջանին, այսինքն՝ թույլ տանք Ադրբեջանին ստանալ գերտերությունների լուռ համաձայնությունը ռազմական գործողություններ սկսելու հարցում:

– Իսկ այս փուլում, կոնկրետ այս հարցով, արտախորհրդարանական ուժերն ի՞նչ կարող են անել:

– Մենք անընդհատ պետք է ասենք, որ չկա Արցախի խնդիր, չկա Արցախի ժողովրդի խնդիր, ես ուզում եմ, որ Երևանի կենտրոնի բնակիչն իմանա՝ մարտական դիրքերից մինչև Երևանի կենտրոն մի քանի ժամվա հեռավորություն է, մենք այդ ստրատեգիական խորքը չունենք, շատ փոքր երկիր ենք, և այսօր մարտական դիրքում կանգնած զինվորը՝ բանակում ծառայողը, ապահովում է հայկական պետության անվտանգությունը: Մենք, ի վերջո, պետք է հասկանանք, որ կան հարցեր, որտեղ որևէ իշխանության ասածները ավելի կարևոր չեն, քան պատմական իրականությունը: Մենք պատմական իրականությամբ դատապարտված ենք ունենալ անվտանգ Հայաստան և Արցախ: Այս գաղափարը պետք է տուն առ տուն անընդհատ հիշեցվի: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև զուգահեռ կան տեսակետներ, որ՝ մեզ պե՞տք է Ղարաբաղը, ասում են՝ չլինի Ղարաբաղի խնդիրը, շատ ավելի լավ կապրենք: Իհարկե, եթե խնդիրներ չլինեն, պետությունն ու ժողովուրդները կապրեն շատ ավելի լավ, բայց այդպես չի լինում:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է իշխանությունը նման քայլերի գնում:

– Երկու տեսակետ կա, շատ պարզ խոսենք. մի տեսակետն ասում է՝ անփորձությունից, չեն հասկանում՝ ինչ են անում, մյուսն ասում է՝ միտումնավոր: Իմ մեջ էլ է այդ հարցը ծագում, ես չգիտեմ: Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում՝ գալու օրվանից, նոր իշխանության ձևավորման օրվանից՝ Արցախի հետ սուր առճակատումը՝ իշխանական մակարդակով, հետո նորից ինչ-որ ռոմանտիկ փուլ է սկսվում, իրար հետ լավ են, հետո չի հասկացվում… ես չգիտեմ, բայց ես գիտեմ, որ դա շատ վտանգավոր բան է:

– Դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցածը շատերն են դատապարտում, բայց միևնույն ժամանակ՝ շատերը հիշեցնում են նախորդ տարվա դեպքերը, երբ նախ՝ պատգամավորների նկատմամբ էին ճնշումներ գործադրվում, ապա՝ դատարանների: Այդ համեմատությունները տեղի՞ն են, թե՞ երկակի ստանդարտներ են գործում: Եվ ինչո՞ւ այն ժամանակ այդ գործողություններին չհետևեցին իրավական գործընթացներ, ինչպես այս դեպքում: Դուք համամի՞տ եք այս գնահատականների հետ, ինչո՞ւ մի դեպքում դատապարտվում է նման արարքը, մյուս դեպքում՝ ոչ:

– Որովհետև դատաիրավական համակարգը անկախ չէ, չի գործում, մեկ մարդու կամակատարն է, նայում է այդ մեկ մարդու ցանկությանը: Մեկ մարդն ասել է, որ այս երկու տղաներին պետք է կալանք տալ, այս երկու տղաներին կալանքը տալիս են, իսկ երբ կոչ է արվում հաջորդ օրը փակել դատարանները, նույն ոստիկանապետը, նույն դատախազն ասում է՝ ամեն ինչ օրինական է: Սա՞ է մեր ուզած օրինական երկիրը, մենք սա՞ ենք ուզել: Երբ մյուս դատավորներին ոչ իրենց սրտով վճիռ կայացնելուց հետո՝ է՛լ կարգապահական վարույթ, է՛լ քրեական հետապնդում, է՛լ կասեցում… դա համարել օրինական, այս երկու տղաների արարքը՝ ամենամեծ հանցագործությո՞ւն:

Իհարկե, դատապարտելի է դատավորների և դատարանների վրա ճնշումը, բայց այս երկու տղայի արածը մի կաթիլ է այն հրեշավոր ճնշման, որ մենք հիմա ապրում ենք: Վաղը-մյուս օրն ավելի վատ է լինելու. իմ գործընկեր Էլինար Վարդանյանը շատ հետաքրքիր ձևակերպում է տվել, որ մենք մտնում ենք պատժիչ, ռեպրեսիվ փուլ: Իսկապես Հայաստանը պաշտոնապես մտել է այդ փուլը, և ձևացնել, թե դա այդպես չէ, մենք ինչ-որ իրավական նորմերով ենք գնում, բացարձակ այդպես չէ: Ոչ ոք այսօր ապահովագրված չէ, որ իր հետևից չեն գալու, իր կալանքը չեն ուզելու, ոչ մեկը՝ ո՛չ մեծահարուստները, ո՛չ աղքատները, ո՛չ յուրայինները, ո՛չ նախկինները, ո՛չ նորերը: Այդ ռեպրեսիվ համակարգի խաղի կանոններից մեկը դա է:

– Ձեր վերջին հրապարակումներից մեկում ասել էիք՝ եթե Ռ. Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է: Այսինքն՝ այդ մեքենան արդեն միացե՞լ է:

– Անշուշտ: Դա ամենաբեկումնային օրերից մեկն էր, երբ Աննա Դանիբեկյանը ՍԴ-ի որոշումն անտեսեց: Ես չեմ ուզում հիմա թիրախավորել դատավոր Աննա Դանիբեկյանին, որովհետև չգիտեմ՝ ինչ ճնշումներ են իր վրա եղել, բայց ենթադրում եմ, որ պետք է եղած լինեն, որովհետև դատավորը չէր կարող առանց ճնշումների՝ նման վճիռ կայացնել՝ Քոչարյանի մասով ՍԴ որոշումն ունենալուց հետո: Դա փաստում է, որ Հայաստանը պաշտոնապես մտել է ռեպրեսիվ տրամաբանության փուլ:

– Ի՞նչ վտանգներով է դա հղի:

– Շատ պարզ, և պետք չէ հեռու գնալ. մենք ունենք հարևան Վրաստան, որը մի շատ գեղեցիկ օր իրականացրեց վարդերի հեղափոխությունը՝ շատ գեղեցիկ լոզունգներով և, նույնիսկ, ի տարբերություն մեզ, բավական շոշափելի նյութական արդյունքներով՝ երկրում եկան ներդրումներ, երկիրը ծաղկեց, հետո Սահակաշվիլին ինքն այլասերվեց իր իսկ իշխանությունից և գնաց ռեպրեսիվ ճանապարհով: Եվ դրա արդյունքում մոտ 200.000 մարդ անցավ վրացական բանտերով: Վրաստանը ողբերգության մեջ է ապրել, դրա համար է այսօր Սահակաշվիլին փախուստի մեջ, դրա համար են նրա մերձավոր թիմակիցները հիմա բանտերում: 20-30.000 ունեզրկման դեպք կա, ընդ որում՝ խոշորի մասին չէ, միջին, փոքր գործարարներ, կրպակատերեր, մտնում էին դատական որոշումներով՝ ունեզրկում: Վրաստանն անցել է ողբերգական էջ, և մինչև հիմա երկիրը դուրս չի գալիս այդ ցնցումներից: Մեզ սպասվում է նույնը: Բայց դրան զուգահեռ՝ գալիս ենք առաջին հարցին՝ Արցախի խնդրին. Վրաստանն իր սխալների համար գին վճարեց՝ Աբխազիան, Օսիան, մենք ուզում ենք նո՞ւյնը: Լավ, մեր հասարակությունն ինչքա՞ն պետք է փորձի չհասկանալ, որ այդ գինը մեզ համար լինելու է նույնը, եթե շարունակենք այսպես:

– Կարծիքներ կան, որ հասարակությանն իրական խնդիրներից որոշակի ժամանակ էլ շեղելու համար իշխանությունները ձերբակալությունների նոր ալիք են սկսելու, Միքայել Մինասյանը, օրինակ, չի բացառել, որ կձերբակալվի նաև Սերժ Սարգսյանը: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

– Տեսեք՝ հեղափոխությունը կամ իշխանափոխությունն ունենում է փուլեր. մեզ մոտ եղավ առաջին փուլը՝ դա հանրային սպասումներն են, որը կարելի էր և պետք էր սարքել ռացիոնալ փուլ: Հանրային սպասումը ռացիոնալ է. դրա համար պետք է ձևակերպեիր խնդիրները, փորձեիր լուծել, մանավանդ՝ ունեիր մեծ ձայն, մեծ կոնսոլիդացիոն ռեսուրս: Մենք առաջին փուլը տապալել ենք. մենք չկարողացանք ձևակերպել օրակարգ, չկարողացանք ներքին կոնսոլիդացիա ապահովել, չկարողացանք դրսից նոր դաշնակիցներ ձեռք բերել, հետևաբար՝ նոր ռեսուրսներ, և չկարողացանք անցնել հետհեղափոխական հանդարտ աշխատանքային ռեժիմի: Ռեֆորմիստ իշխանություն էր մեզ պետք՝ մենք չունեցանք: Հիմա երկրորդ փուլն է գալիս, որտեղ պարզվում է, որ ոչ ոք պատրաստ չէր դրան, և իշխանությունն իր երկրորդ փուլի բրենդ հռչակեց ռեպրեսիան, իրենք որոշում կայացրին, որ մարդ բռնելը հիմա ամենաճիշտ բանն է, ուրիշ ոչինչ չեն անում:

– Դա աշխատո՞ւմ է:

– Իհա՛րկե ոչ, ո՞ր երկրում է աշխատել: Իհա՛րկե կբռնեն, կլինեն անսպասելի ձերբակալություններ, բայց դա ոչ մեկին այլևս չի հետաքրքրում, դա միայն խորացնում է ճգնաժամը: Մարդիկ՝ սոցիալական խավերը, շատ լավ գիտեն իրենց խնդիրները, գուցե կենցաղային հնչի, բայց իր համար իր տան վարձը, վարկը, երեխայի դեղն ու սնունդը շատ ավելի կարևոր են, քան այս աղմկահարույց ձերբակալությունները: Իհարկե, դա այլանդակություն է՝ այդ ռեպրեսիվ փուլը, շատ տհաճ է, շատ կեղտոտ է, շատ կեղտոտ բարքեր է դնում՝ մատնության, սուտ մատնության, կեղծ քրեական գործի, պատվեր իջեցնելու և պատվեր կատարելու համակարգեր: Բայց դա ունի մի բնորոշիչ ևս՝ շատ կարճ փուլ է: Հետո գալու է սոլիդ իշխանության ձևավորման փուլը, որովհետև մեկ-երկու փուլ տապալած իշխանությունը հետո պետք է առերեսվի հասարակության հետ, և այստեղ իսկապես հասունանում է սոլիդ իշխանության գաղափարը:

– Տարբեր ուժեր այս ընթացքում խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին: Արդյոք կա՞ նման անհրաժեշտություն, որքանո՞վ է հավանական, ի՞նչ հնարավոր զարգացումների սպասել:

– Ես մի փոքր այլ կարծիք ունեմ. գնալ արտահերթ ընտրությունների, երբ որևէ մեկը պատրաստ չէ, դրա իմաստը չեմ տեսնում: Հետևաբար՝ դրա հավանականությունն էլ եմ քիչ տեսնում: Բայց ես տեսնում եմ ուրիշ բան, որի մասին քիչ առաջ խոսեցի՝ ամիս-ամիս, շաբաթ-շաբաթ մենք զգալու ենք այդ սոլիդ իշխանության գաղափարը, որը կարող է ձևավորել գործող խորհրդարանը: Իշխանությունն իրականում պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը, նրանք ստացել են այդ քվեն, և խորհրդարանական մեծամասնությունը կամ նոր մեծամասնությունը կարող է նոր կառավարության գաղափարն առաջ քաշել: Դա տեխնիկապես ավելի հեշտ իրագործելի ճանապարհ է, որի առաքելությունը կլինի ավելի հստակ՝ հանդարտեցնել, կայունացնել իրավիճակը, ներքին հանրային համերաշխության մթնոլորտ ապահովել, գնալ որոշակի սահմանադրական փոփոխությունների, պատրաստել ազատ ընտրություններ: Դա կլինի հերթակա՞ն, թե՞ արտահերթ, այլ հարց է: Իմ տեսակետն այն է, որ սոլիդ իշխանությունը պետք է ձևավորվի այսօրվա իշխանության ներսի սոլիդ շրջանակներից…

– Բայց որքանո՞վ է դա հնարավոր:

– Կարծում եմ՝ դա ավելի հնարավոր է, քան արտահերթ ընտրությունների գաղափարը:

– Բայց կարծիքներ կան, որ խորհրդարանը ենթարկվում է մի մարդու:

– Այսօր: Կյանքը շատ արագ է փոխվում: Հիշեք՝ երեք-չորս ամիս առաջ լրիվ ուրիշ Հայաստան էր, այսօր՝ լրիվ ուրիշ: Փոփոխությունների տեմպերը շատ արագ են գնում:

– «Հները չեն հասկանում՝ ինչ կատարվեց, նորերը չեն հասկանում՝ ինչ անել, հասարակությունը չի հասկանում՝ ինչ է լինելու». Սա մեջբերում է Ձեր իսկ վերլուծությունից: Իսկապե՞ս վիճակն այդքան սարսափելի է: Եվ ի՞նչ նոր մարտահրավերներ են առաջ եկել «Նոր Հայաստանի» իշխանության գործունեության արդյունքում:

– Ես դա գրել եմ ամիսներ առաջ, նոր չէ, և եթե նայում եք զուտ ժամանակագրորեն, ապա այն, ինչ գրել եմ չորս ամիս առաջ, հիմա ապացուցում է, որ ես ճիշտ եմ ասում, իսկապես այդպես է՝ ոչ հները գիտեն իրենց անելիքը, ոչ՝ նորերը, հասարակությունը մոլորված է: Բայց այս 4 ամսվա ընթացքում շատ բան փոխվեց, և առաջիկա ամիսներին էլ է շատ բան փոխվելու: Արդեն ձևակերպումների հստակեցման խնդիր կա՝ ինչ ասել է՝ հներ, ինչ ասել է՝ նորեր, ինչ ասել է՝ հանրային տրամադրություններ: «Հներ» ասել բոլոր նրանց, ովքեր այսօր իշխանություն չեն, արդեն ծիծաղելի է: «Նորեր» ասել բոլոր նրանց, ովքեր իշխանության են. բացարձակ այդպես չէ, որովհետև մեկ-երկու հոգի են որոշումներ կայացնում, և ավելին ասեմ՝ այսօր ունենք մեկ մարդու իշխանություն, և իշխանություններ ձևակերպումն այստեղ արդեն եզակի իմաստով է պետք ասել՝ իշխանություն՝ մեկ մարդու: Մեկ մարդու դատարաններ, մեկ մարդու դատախազություն, մեկ մարդու դատավճիռներ, մեկ մարդու քաղաքականություն, մեկ մարդու ցանկություններ:

 168.am