Հենրիխ Մխիթարյանն աճուկի վնասվածք է ստացել «Լեչեի» դեմ խաղում
Armsport-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աճուկի վնասվածք է ստացել Ա Սերիայի 6-րդ տուրի՝ «Լեչեի» դեմ խաղում:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը։
Վնասվածքի լրջությունը պարզ կլինի վաղը, երբ մեր ավագը կենթարկվի բուժզննության:
Հիշեցնենք՝ «Ռոման» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել, իսկ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, սակայն խաղավարտին վնասվածք ստանալով՝ փոխարինվել է։
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 12-ին և 15-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում արտագնա հանդիպումներ կանցկացնի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ համապատասխանաբար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը