Ռամոսը հայհոյել է մրցավարին, սակայն ոչ մի պատիժ չի ստացել
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իսպանական Պրիմերայի 7-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղի (0-0) ընդմիջման սուլիչից հետո դժգոհություն է հայտնել գլխավոր մրցավար Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսին, հաղորդում է AS-ը:
Սիմեոնեին դուր չի եկել, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վիրավորել է մրցավարի օգնականներից մեկին, սակայն դրա համար ոչ մի պատիժ չի ստացել:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռամոսը «շան տղա» է անվանել մրցավարին:
Այս ամենի հետևանքով հանդերձարան գնալու ճանապարհին փոքր բախում է բռնկվել։ Խաղից հետո Սիմեոնեն ասել է.
«Այն, ինչ տեղի է ունենում խաղադաշտում, մնում է խաղադաշտում։ Մրցավարի օգնականը գիտի, թե ինչ է ասել Ռամոսը»։
«Ռեալը», վաստակելով 15 միավոր, գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, «Աթլետիկոն» (14 միավոր) երրորդ տեղում է:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան