Բրիտանացի պատմաբանը վստահեցնում է, որ գտել է Ալեքսանդր Մակեդոնացու կտակը
Բրիտանացի պատմաբան Դեւիդ Գրանտը հայտնել է, որ գտել է Ալեքսանդր Մակեդոնացու կտակը՝մեծ զորահրամանատարի մահից ավելի քան 2000 տարի անց։ Պատմաբանի խոսքով Մակեդոնյան կայսրության ճակատագրի վերաբերյալ թագավորի վերջին կամքը երկար հարյուրամյակներ թաքուն է պահվել հին ձեռագրերից մեկում, հայտնում է The Daily Mail–ը։
«Ալեքսանդրի սիրավեպը» հավաքածուն, որը համարվում է, որ գրվել է հրամանատարի մահից հետո մեկ հարյուրամյակում ու նվիրված է եղել նրա սխրանքներին, պարունակում էր անգնահատելի պատմական տվյալներ նրա գործունեության մասին։
Գրանտը ուշադրություն է դարձրել ժողովածուի վերջին գլխին, որը համարվում է քաղաքական պամֆլետ, որտեղ շարադրված է ԱԼեքսանդր Մակեդոնացու վերջին կամքը,այդ թվում իր հուղարկավորության մասին։ Գիտնականի կարծիքով, փաստաթղթի բովանդակության հիմքում Մակեդոնացու իրական կտակն է, որն ավելի ուշ նրա զորահրամանատարները միտումնավոր խեղաթյուրել են իրենց նպատակների համար։
Ըստ գիտնականի, Ալեքսանդր Մակեդոնացին, որը մահացել էր 32 տարեկանում, ուզում էր իր կայսրությունը թողնել որդիներին՝ ավագ Հերակլեսին ու այն ժամանակ դեռ չծնված Ալեքսանդր 4-րդին։
Սակայն այդ կտակը փոխվել է այդ դարաշրջանի քաղաքական գործիչների կողմից, որոնք չէին ուզում, որ նրա տոհմի կառավարումը շարունակվի։ Առայսօր համարվում էր , որ Ալեքսանդր Մակեդոնացին առհասարակ ոչինչ չի կտակել իր ժառանգներին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում