Ծանրամարտի ԱԱ. այսօր պայքարի դուրս կգան Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը
Թաիլանդական Պատայա քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ մրցումային վերջին օրը, Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա:
+109 կգ քաշային կարգում պայքարի դուրս կգան Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Մեր ծանրորդների մրցելույթներին կարող եք հետևել 12:55-ից Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) ու Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) դարձել էին աշխարհի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ) փոքր բրոնզե մեդալ էին նվաճել պոկում վարժությունում:
Աղբյուր ArmSport.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան