Մորատան 1 րոպեում 2 դեղին քարտ է ստացել
Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան հեռացվել է «Մալյորկայի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում։
Փոխարինման դուրս եկած 26-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 9 րոպե։ Նա 69-րդ րոպեին փոխարինել էր իսպանացի հարձակվող Դիեգո Կոստային, իսկ 77-րդ րոպեին մրցակցի հետ վիճելու եւ ոչ մարզական վարքի համար երկու դեղին քարտ ստացել եւ հեռացվել։ «Աթլետիկոն» հաղթել է 2։0 հաշվով։
Մորատան չի օգնի արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի այդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան