Աշխարհի Գավաթ. Արոնյանն ու Վաշյե-Լագրավը կրկին հաղթողին չեն պարզել
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությունը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչի 2-րդ պարտիայում այսօր՝ սեպտեմբերի 24-ին սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Շախմատիստները երեկ կայացած առաջին պարտիայում ևս հաղթողին չէին պարզել, ուստի պայքարը կշարունակվի թայ-բրեյքում:
Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչներն արդեն դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:
Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան