ԱԺ-ում «գոլդի» աժիոտաժ է. առաջին գծում են Քեթրինի Միհրանը եւ Վարդան Ղուկասյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` նորընտիրներն ԱԺ-ում ոչ միայն «գոլդ» սենյակների «որոնման» աշխույժ գործընթացների մեջ են, այլեւ «գոլդ» համարներով ավտոմեքենաների: Հարցը ծառացած է բոլորի, այդ թվում եւ առաջին անգամ ԱԺ ոտնած գեներալի՝ Քեթրինի Միհրանի առաջ:
Մեր տեղեկություններով` այս պահին ԱԺ-ում «անտեր» են երկու սուպերհամարներով ավտոմեքենաներ` 110.OO11, 200.ՕՕ11։ Կհասնի՞ դրանցից մեկը Միհրան Պողոսյանին, դեռ պարզ չէ. ԱԺ-ում սպասում են աշխատակազմի նոր ղեկավարին, որը, հավանաբար, կլինի Հովհաննես Սահակյանը, եւ որեւէ քայլ այս պահին չեն պատրաստվում անել:
Ի դեպ, սենյակային «գոլդ» որոշումների մեջ է նաեւ առաջին անգամ պառլամենտ ոտնած Վարդան Ղուկասյանը: Նա պահանջել է իրեն տրամադրել Վարդան Օսկանյանի` ԱԺ դահլիճին կից, երկու սենյակից բաղկացած «ապարտամենտը», որը կարծես նրան չեն տրամադրի: Այն «նախատեսվել» է Արմավիրում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով ընտրված Անդրանիկ Կարապետյանի համար, որը, ըստ մեր աղբյուրների, գեներալ Մանվելի սանիկն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...