Իրանում կանանց այսուհետ կթույլատրեն ֆուտբոլային հանդիպումները դիտել մարզադաշտում. ՖԻՖԱ
Կանայք Իրանում թույլտվություն կստանան հաճախելու ֆուտբոլային հանդիպումներին՝ սկսած Աշխարհի առաջնության որակավորման խաղերից, որոնք կմեկնարկեն հաջորդ ամիս: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՖԻՖԱ-ն:
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտնել է, որ այդ հարցը քննարկել է Իրանի իշխանությունների հետ այս ամիս ավելի վաղ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ ֆուտբոլի իրանցի երկրպագուհին ինքնահրկիզվել էր՝մերժում ստանալով խաղադաշտ մտնելու համար:
Ինֆանտինոյի խոսքով՝ իրեն վստահեցրել են, որ կանանց կթույլատրեն խաղերին հետևել մարզադաշտում:
Իրանում կանանց՝ խաղադաշտ այցելելու արգելքը գործում է 1979 թվականին տեղի ունեցած Իսլամական հեզափոխությունից հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել ՖԻՖԱ-ի՝ Իրանին ուղղված կոչ մասին, որով երկրի իշխանություններին հորդորվում էր թույլատրել կանանց ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը