Չկա՛ մշակույթ, չկա՛ երկիր
Ամեն մարդ մի թուլություն ունի (կամ մի քանի):
Իմ թուլություններից մեկն էլ հրավիրատոմսեր, տոմսեր ու ծրագրեր պահելն է: Ուսանողական տարիներից մինչև հիմա մի «չամադան» լիքը լցվել է. որտեղ գնացել եմ կամ ներկայացման, համերգի, շնորհանդեսի, ցուցահանդեսի, միջոցառման հրավիրատոմս են ուղարկել ու ներկա եմ եղել, այդ բոլոր հրավիրատոմսերը, ծրագրերը հավաքել ու պինդ-պինդ պահել եմ:
Իբր գրքերիս համար տեղ ունեմ /դրանք շա՜տ են/, էս «չամադանն» էլ հանդիսավոր «բազմել» է մի անկյունում:
Այսօր բացեցի մշակութային «չամադանս» ու ինքս էլ զարմացա, թե՝ ա՛յ մարդ, էս ինչքա՜ն բան եմ տեսել (արժեքավոր, անարժեք՝ կապ չունի):
Դրանց մեջ անգամ հայտնաբերեցի «Դպրոցական ֆիլհարմոնիա»-ի անցաթուղթը ու հիշեցի, թե մեզ՝ դպրոցականներիս ամեն շաբաթ երաժշտագետ Արմեն Բուդաղյանը «Արամ Խաչատրյան» դահլիճում ինչպես էր ներկայացնում հռչակավոր կոմպոզիտորների կյանքն ու ստեղծագործությունները...
Լա Սկալա օպերային թատրոնի, լեհական, ռուսական, վրացական թատրոնների երևանյան հյուրախաղերի հրավիրատոմսեր, մեր նշանավորների հոբելյանական երեկոների, տարբեր փառատոնների հրավիրատոմսեր...Ինչ ասես, որ չկա իմ «չամադանում» (թե ինչու ֆոնդապահ չդարձա, չեմ հասկանում Ճ):
Բայց իմ «չամադանի» գոյությունը ավելորդ անգամ հիշեցնում ու հաստատում է այն ճշմարտությունը, որ իսկապե՛ս երկիրը մշակույթով են երկիր դարձնում...
Չկա՛ մշակույթ, չկա՛ երկիր...


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում