Կոռուպցիայի դեմ պայքարը երկրում պետք է ռեստարտի ենթարկենք. Վարչապետ (տեսանյութ)
Կոռուպցիայի դեմ պայքարին երկրում պետք է նոր թափ հաղորդենք և այս պրոցեսը ենթարկենք ռեստարտի, այսօր իրավապահ մարմինների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԱԾ-ի և ոստիկանության նորանշանակ ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարները։
«Չափազանց կարևոր եմ համարում ոչ միայն նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտելը, այլև համոզված եմ, որ եթե բավարար չափով սկզբունքային չլինենք այս հարցում, կոռուպցիան մի երևույթ է, որը նոր պայմաններին ադապտացվելու ձևերը կգտնի», - ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ բացի նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերի բացահայտումներից, կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարը այսօրվա պետական կառավարման համակարգի համար։
Վարչապետը հույս է հայտնել, որ քննարկումների արդյունքում կապահովեն իրավապահ համակարգի փոխգործակցության լիարժեքությունը։
«Այս ընթացքում որոշակի խնդիրներ են առաջացել նաև այս ոլորտում», - ասել է վարչապետը։
Նա նշել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում պետությանը և ժողովրդին հասցված 51 մլրդ դրամ գումար է վերականգնվել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...