Հենց հիմա գնեք նրան, խնդրում ենք. Ռոմայի երկրպագուները՝ Մխիթարյանի մասին (լուսանկարներ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր նորամուտի խաղով անտարբեր չի թողել իտալական թիմի երկրպագուներին:
Թվիթերում «Ռոմայի» երկրպագուները բազմաթիվ գրառումներ են կատարում, որոնց բովանդակությունը մեծամասամբ նույնն է. նրանք ակումբի ղեկավարությանը խնդրում են արդեն իսկ գնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը՝ մշտական հիմունքներով:
Հիշեցնենք՝ Մխիթարյանը վարձակալությամբ է «Արսենալից» տեղափոխվել «Ռոմա», իսկ Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ իր նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ.
«Խնդրում ենք, հենց հիմա գնեք նրան»,- ասում են իտալական թիմի երկրպագուները:
«Անկեղծ ասած, նա շատ լավ խաղացող է: Չեմ կարողանում հավատալ, որ կթողնենք՝ նա վարձավճարով մնա: Հիմա կարող ենք պարզապես համաձայնել 50 մլն եվրոյի՞ն: Երբ վարձակալության ժամկետն ավարտվի, գուցե ստիպված լինենք ավելի թանկ վճարել»,- նկատում է մեկ այլ օգտատեր:
«40 մլն եվրոյով կարող եք ձեռք բերել հայկական Ռոնալդուին ... դուք պետք է որոշեք»:
«Արսենալի» երկրպագուներից մեկն էլ խնդրել է Մխիթարյանին փոխանցել, որ իրենք շատ են ցավում.
«Նրան փոխանցեք, որ մենք շատ են ցավում: Նա Արսենալի խնդիրների փոքր մասն էր: Երկար ժամանակ պահանջվեց մինչև հասկանանք, որ մեր մարզիչն անպիտան է»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան