Չալյանը շանս չտվեց մրցակցին՝ ժամանակից շուտ ավարտելով գոտեմարտը (տեսանյութ)
77 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը վստահ առաջ է շարժվում Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։
1/8 եզրափակչում Չալյանը մրցեց Վենեսուելան ներկայացնող Ռիվաս Էսպինոյի հետ: Հայ մարզիկը շատ ակտիվ սկսեց գոտեմարտն ու հենց մեկնարկից ցույց տվեց, որ հաղթանակի հիմնական հավակնորդն է:
Գոտեմարտի ավարտից 2 րոպե առաջ 5-0 հաշվի ժամանակ, Չալյանը պարտերից պայքարելու հնարավորություն ստացավ ու միանգամից 4 միավոր վաստակեց: Մրցավարը դադարեցրեց գոտեմարտը՝ ժամանակից շուտ արձանագրելով Չալյանի հաղթանակը 9-0 հաշվով:
Հիշեցնենք, որ Չալյանը պայքարը սկսել էր 1/6 եզրափակչում, որտեղ ծանր գոտեմարտում կարողացավ 4-2 հաշվով հաղթել Ճապոնիան ներկայացնող Շոհեյի Յաբիկուին:
1/4 եզրափակչում Չալյանի մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Պավել Լիախը: Գոտեմարտը կսկսվի մոտավորապես 13:30-ին:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան