Բեքհեմը ցանկանում է խաղալ տոտենհեմում
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը խնդրել է իրեն ընդգրկել լոնդոնյան թիմի կազմում, որպեսզի կարողանա խաղալ ակումբի նոր ստադիոնում:
«Որքա՞ն կարևոր է մեր նոր ստադիոնը դարձնել այնպիսի ամրոց, ինչպիսին մեզ համար «Ուարթ Հարթ Լեյնն» էր․ սա միայն սկիզբն է: Այստեղ առայժմ շատ խաղեր չենք անցկացրել: Այս ստադիոնը դեռ նորի զգացողություններ է առաջացնում մեզանից յուրաքանչյուրի ներսում: Այդուհանդերձ, ստադիոնը շատ գեղեցիկ է:
Ես խոսել եմ Դևիդ Բեքհեմի հետ: Նա ասաց, որ կցանկանար հիմա ֆուտբոլ խաղալ, հանդես գալ «Տոտենհեմի» կազմում, քանի որ այս ստադիոնն անհավանական է:
Մեզ համար կարևոր է այս կառույցը վերածել տան, այստեղ զգալ հարմարավետ: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդպես կլինի, իսկ մրցակիցների համար դժվար կդառնա մեզ այստեղ հաղթելը»,- ասել է Պոչետինոն «Քրիստալ Փելասի» նկատմամբ 4-0 հաշվով հաղթանակից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ Բեքհեմը մարզական կարիերան ավարտել է 2013 թվականին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը