Սթիվեն Հոքինգ․ Արհեստական ինտելեկտը կարող է մարդկության կործանման պատճառ դառնալ
Արհեստական ինտելեկտը ապագայում կարող է դառնալ մարդկության կործանման պատճառ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը Պեկինում, տեսակոնֆերենցիայի ընթացքում, որը կայացել է Համացանցի գլոբալ համաժողովի շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Արհեստական ինտելեկտի զարգացումը կարող է դառնալ ինչպես խիստ դրական այդպես էլ ամենասարսափելի գործոն մարդկության համար։ Մենք պետք է գիտակցենք վտանգը, որն այն իրենից ներկայացնում է»,- շեշտել է նա։
Հոքինգի խոսքով, նորագույն տեխնոլոգիաները կարող են հանգեցնել մարդու դեգրադացիային, նրան լրիվ անօգնական դարձնել բնության առաջ։ Նա հավելել է, որ բնական էվոլյուցիայի ու գոյատեւման պայքարի պայմաններում դա նշանակում է կործանում։
Միաժամանակ գիտնականը նշել է, որ հմուտ գործածման դեպքում արհեստական ինտելեկտն ունակ է լուծել մարդկության առաջ ծառացած մեծ քանակության խնդիրներ։ «Չնայած չեմ կարող վստահաբար ասել, որ դա տեղի կունենա»,- ամփոփել է Հոքինգը


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում