Երեկվա ֆուտբոլից հետո Բոսնիա և Հերցեգովինայի երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. մանրամասներ
ArmDaily.am-ի տեղեկություններով երեկ Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինա ֆուտբոլային հանդիպումից հետո բոսնիա-հերցեգովինացի երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Սեպտեմբերի 8-ին ժ.20-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Չարենցի փողոցից բերման են ենթարկել Բոսնիա և Հերցեգովինայի երկու քաղաքացիների և զեկուցագիր ներկայացրել, որ նշված անձինք վիճաբանում և ձեռքերով փոխադարձ հարվածներ էին հասցնում միմյանց:
Նրանք հրաժարվել են հաղորդում տալուց և դատաբժշկական փորձաքննությունից:
Վերջիններս բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր»։
Հիշեցնենք, որ երեկ Բոսնիա ևՀերցեգովինայի երկրպագուների մասնակցությամբ ևս մեկ միջադեպ էր գրանցվել՝ «Հանրապետական» մարզադաշտում։
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին Երևանում անցկացնում էր ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի իր հերթական հանդիպումը, որն ավարտվեց 4։2 հաշվով՝ օգուտ տանտերերի։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան