Իտալիան Հայաստանի համար կարեւոր հաղթանակ տարավ Ֆինլանդիայում
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական J խմբում ընդգրկված Իտալիայի ազգային հավաքականը մրցակցի դաշտում, ծանր պայքարում 2:1 հաշվով հաղթեց Ֆինլանդիային եւ ոչ միայն իր, այլ Հայաստանի հավաքականի համար կարեւոր հաղթանակ տարավ:
Իտալացիները վեց խաղից հետո 18 միավորով վստահ գլխավորում են մրցաշարային աղյուսակը եւ լուծեցին եզրափակիչ փուլում խաղալու հարցը:
Ֆինների պարտությունը Հայաստանին Ֆինլանդիայից հետ թողեց ընդամենը մեկ հաղթանակի հեռավորության վրա: Հիշեցնենք, որ այս խաղից մի քանի ժամ առաջ Հայաստանը փայլուն խաղով 4:2 հաշվով հաղթեց Բոսնիա եւ հերցեգովինայի ուժեղ հավաքականին:
Ինչ վերաբերում է Ֆինլանդիա-Իտալիա խաղին, ապա իտալացիներից հաշիվը 59-րդ րոպեին բացեց Չիրո Իմոբիլեն: Ֆինն Պուկին 11 մետրոնոցով հավասարեցրեց հաշիվը, բայց յոթ րոպե անց՝ 79-րդ րոպեին դարձյալ 11 մետրոնոցով Ժորջինիոն հաշիվը դարձրեց 2:1:
Այս խմբում հերթական դժգույն խաղն անցկացրեց Հունաստանի թիմը, սեփական դաշտում 1:1 ավարտելով հանդիպումը Լիխտենշտեյնի հետ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում