Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիները վերադարձան Հայաստան (տեսանյութ)
Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիները այսօր՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան վերադարձան Հայաստան։ Նրանք Գերմանիայից չարթերային չվերթով հարկադիր վերադարձվել են Հայաստան։
Հայաստան վերադարձած քաղաքացիները հիմնականում դժգոհում էին, որ իրենց նախապես չէին տեղեկացրել արտաքսման մասին։ Նրանցից շատերը հարկադիր վերադարձի մասին տեղեկացել են միայն թռիչքի օրը. «Մեր կամքին հակառակ, այն դեպքում երբ մեզ չէր կարելի ինքնաթիռ նստել, մեզ հանել, ուղարկել են։ Բոլորն էլ բուժման կուրսի մեջ են եղել, բռնել բերել են»։
Արտաքսված ՀՀ քաղաքացիներից շատերը պնդում էին՝ Գերմանիա էին մեկնել բուժման նպատակով, որոշների խոսքով՝ բուժումը կիսատ են թողել այս անսպասելի որոշման պատճառով։ «Գիշերով եկան, հանեցին, մեզ նախապես չէին ասել։ Մենք գնացել, «ստոպը քաշել էինք», որ գայինք, բայց անսպասելի ձևով տեղեկացրին»,–նշեց քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիները դժգոհում էին նաեւ, որ Գերմանիայում ՀՀ դեսպանատնից ոչ մի արձագանք չի եղել։
Արտաքսված քաղաքացիներից մեկի հարազատը, որը չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ, պատմեց, որ մայրը երեխայի հետ մեկնել էր Գերմանիա, որպեսզի երեխան բուժման կուրսեր անցներ, եւ այժմ նրա արտաքսումից հետո երեխան միայնակ է մնացել Գերմանիայում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...