Պարտություն, որ կարող էր չլիներ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրի իր հանդիպումը եւ Երեւանում 3:1 հաշվով պարտվեց Իտալիայի ընտրանուց:
Չնայած մեր հավաքականը միավոր չվաստակեց, բայց խաղը վատ տպավորություն չթողեց: Դժվար է ասել, թե ինչպես կավարտվեր խաղը, եթե առաջին խաղակեսի ամենավերջում, 1:1 հաշվի դեպքում կարմիր քարտ չստանար Ալեքսանդր Կարապետյանը, որն, ի դեպ, 11-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը:
Ընդհանրապես, խաղի գերմանացի մրցավար Դանիել Սիբերտն առանձնապես չսիրեց մեր հավաքականին եւ բոլոր վիճելի դրվագները լուծում էր հօգուտ իտալացիների:
Ընդգծենք նաեւ, որ շատ թույլ մեր պաշտպանության աջ եզրը, որից օգտվելով էր իտալացիները դեռ առաջին խաղակեսում հավասարեցրին հաշիվը:
Երկրորդ խաղակեսում Հայաստանի ընտրանին պայքարեց ու կարող էր նույնիսկ հաղթանակ կորզել: Մի քանի անգամ արագ հակագրոհներից հետո մեր ընտրանին չկարողացավ հաջող եզրափակել գրոհը:
Իտալիայի հավաքակնն էլ օգտվեց իր հնարավորություններից ու երկու գոլ խփեց: Նախ, 77-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին առաջ մղեց իր թիմին: 80-րդ րոպեին էլ Բելոտին դուբլի հեղինակ դարձավ:
Հայաստանի հետ նույն խմբում ընդգրկված բոսնիացիները 5:0 հաշվով հաղթեցին Լիխտենշտեյնին, իսկ ֆինները 1:0 հաշվով հաղթեցին հույներին:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում