Նոր գյուտերն ապագայում ցնցող վերափոխումներ են խոստանում
Նոր գյուտերը խոստանում են ցնցող փոփոխություններ ապագայում։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով Ժնեւում Մտավոր սեփականության համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
Նրա խոսքով նորարարությունները կարեւորագույն դեր են կատարում տնտեսական աճի համար, դրանք օգնում են կայուն զարգացման նոր մակարդակ բարձրանալ կյանքի բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից սկսած մինչեւ տրանսպորտ, բժշկություն ու բնապահպանություն, նաեւ բարելավում են կյանքի որակը ու մարդկանց բարեկեցությունը։
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆրենսիս Հարին նույնպես կոչ է արել պատշաճտը մատուցել գյուտարարներին, որոնք օգնում են բարձրացնել ամբողջ մարդկության կյանքի որակը
«Բավական է մեր այսօրվա կյանքը համեմատել 100 տարի առաջվա կյանքի հետ։ Նոր տեխնոլոգիաների շնորհիվ մեր կյանքը վերջին հարյուրամյակում արմատական փոփոխություններ է կրել»,- ասել է Ֆրենսիս Հարին։
Նա հիշատակել է ֆանտաստիկ նոր տեխնոլոգիաների՝ արհեստական ինտելեկտի, վիրտուալ իրականոթյան, եռաչափ տպագրության, նեյրոմորֆային համակարգչային միկրոսխեմաների, նանոտեխնոլոգիաների, ռոբոտեխնիկայի ու գենոմների խմբագրման համակարգի մասին՝ շեշտելով, որ դրանք բոլորը ցնցող փոփոխություններ են խոստանում ապագայում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում