Իրանում ֆուտբոլիստի կնոջը դուրս են հրավիրել խաղից՝ խնդրելով հարգել տեղի սովորույթները
Իրանական «Գոլ Գոհար Սիրջան» ֆուտբոլային ակումբի նիդեռլանդցի կիսապաշտպան Քևին Յանսենի կնոջը հեռացրել են տրիբունայից՝ ազգային առաջնության շրջանակում կայացած խաղի ընթացքում, հայտնում է Segodnya լրատվականը։
Լրագրող Փեժման Ռահբարի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Իրանի առաջնության երկրորդ փուլի հանդիպման ընթացքում, որի ընթացքում «Գոլ Գոհար Սիրջան»-ն ընդունել էր «Սայփա»-ին։
Նշվում է, որ ֆուտբոլիստի կինը մարզադաշտ էր ժամանել ֆուտբոլային խաղի ընթացքում ամուսնուն աջակցելու համար։ Այնուամենայնիվ, խաղի ընդմիջման ժամանակ մարզադաշտի աշխատակիցը պարտադրել է կնոջը լքել մարզադաշտը՝ հարգելով տեղական սովորույթները։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ Իրանում կանանց արգելվում է այցելել մարզադաշտ տարբեր մարզական միջոցառումների ընթացքում։
Յանսենի կինը ֆուտբոլային խաղին հետևել է մոտակա շենքի պատուհանից։
Ավելի վաղ նշվել էր, որ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլատրել է իրանցի կանանց ներկա գտնվել 2022թ․ կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլերի խաղերին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում