«Մերկապարուհի» ռոբոտները ելույթ են ունեցել ֆրանսիական գիշերային ակումբներից մեկում (լուսանկարներ, տեսանյութ)
Անցած ուրբաթ Ֆրանսիայի Նանտ քաղաքի գիշերային ակումբներից մեկում բեմում են հայտնվել բարձրակրունկ կոշիկներ կրող «մերկապարուհի» ռոբոտներ՝ իրենց իրական գործընկերների կողքին։ Խելահեղ երաժշտության ներքո անդրոիդները շարժել են իրենց կոնքերը հանդիսատեսի դիմաց, որոնց մեծամասնությունը տղամարդիկ են եղել, գրում է Daily Mail-ը:
Ռոբոտները ստեղծվել են պլաստմասե մանեկենների և մետաղական կտորների միավորումից։ Նշվում է, որ պարող ռոբոտները մոտ մեկ ամիս ելույթ կունենան 10 այլ պարողների հետ միասին։
Այս խելահեղ մտքի հեղինակը բրիտանացի արվեստագետ Ջայլս Ուոքերն է։ Գիշերային ակումբի տեր Լորեն Ռուն ասել է, որ գուցե որոշ մարդիկ ռոբոտներին «բավականին գրավիչ» համարեն, այնուամենայնիվ, նրանց գլխավոր նպատակն է «ըստ արժանվույն» գնահատել ռոբոտների և արհեստական բանականության կարողությունները։
Ակումբի Լեքսի անունով պարուհին համոզված է, որ ռոբոտները երբեք չեն կարող փոխարինել իրական մերկապարուհիներին։
«Իմ աշխատանքն ավելի արտիստիկ և գեղեցիկ է, իսկ ռոբոտներին դա կրկնել չի հաջողվի»,- ասել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...