«Դա սեր էր առաջին հայացքից». Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին պատմել է ֆուտբոլիստի հետ սիրավեպի մասին
Իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսն առաջին անգամ պատմել է պորտուգայացի հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ իր սիրավեպի մասին, գրում է glamourfame.com-ը:
«Մենք հանդիպել ենք 2016թ.-ին՝ Gucci-ի երեկույթի ժամանակ, որտեղ ես վաճառքի գծով օգնական էի աշխատում: Օրեր անց մենք կրկին հանդիպեցինք բրենդի մեկ այլ երեկույթի ժամանակ: Հենց այդ ժամանակ էլ սկսեցինք ավելի ազատ շփվել միմյանց հետ, քանի որ միջոցառումը պաշտոնական չէր: Շուտով հայտնաբերեցինք, որ սիրահարվել ենք առաջին հայացքից»,- պատմել է մոդելը:
Բացի այդ՝ խոստովանել է, որ իր կյանքում ամեն ինչ «այնքան էլ հարթ չէ»:
«Պարզվում է՝ երբ սիրելիդ Ռոնալդուի պես հայտնի մարդ է, կյանքը դժվարանում է… Սակայն ես ոչնչի համար չեմ զղջում և ոչինչ չէի փոխի»,- պարզաբանել է 24-ամյա Ջորջինան:
Չնայած զույգն արդեն մի քանի տարի է միասին է, մոդելն ընդգծել է, որ իրենց կյանքում ռոմանտիկայի և սիրային խաղերի համար դեռևս տեղ կա: «Շարունակել երազել և չհոգնել կրկին ու կրկին սիրելիին գայթակղելուց. ահա մեր զգացմունքները պահպանելու իմ բանաձևը»,- խոստովանել է նա:
Նա մանրամասնել է, որ փորձում է միշտ գայթակղիչ տեսք ունենալ 34-ամյա ընկերոջ համար և եթե անգամ հոգնած է լինում, աշխատում է դա ցույց չտալ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում