Դավիթ Հարությունյանը նոր կառավարությունում չի լինի
«Փաստի» աղբյուրների տվյալներով` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ չի ընդգրկվելու նոր կառավարության կազմում: Նա արդեն իր աշխատասենյակի իրերն է հավաքում:
Աղբյուրի հավաստմամբ` Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար կնշանակվի Դավիթ Հարությունյանի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը, ով կառավարություն էր եկել «Գազպրոմ Արմենիայից»: Ինչ մնում է Դավիթ Հարությունյանին, ապա նա չի կարող դառնալ ԱԺ պատգամավոր այն պարզ պատճառով, որ անունն ընդգրկված չէ ՀՀԿ համապետական ցուցակում:
Իշխանությունները դեռ չեն որոշել, թե նա այս անգամ որ պաշտոնում է «հանգրվանելու»: Վերջնականապես որոշվել է. Էդուարդ Շարմազանովը կդառնա ԱԺ նախագահ՝ երկար «կոնսուլտացիաներից» հետո ՀՀ նախագահն ու վարչապետը ընդհանուր հայտարարի են եկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նոր կադր նշանակելու հարցում:
Ինչպես արդեն նշել էինք, քննարկվում էին Ֆելիքս Ցոլակյանի, «Տաշիրի» Կարեն Կարապետյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: Խորհրդակցությունների արդյունքում` երեք օր առաջ նախագահն ու վարչապետը որոշել են «կանաչ ճանապարհ» տալ ավելի երիտասարդ կադրին` Շարմազանովին: Նրա տեղակալների հարցը կքննարկվի հընթացս:
Մանրամասները` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...