Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի վիճակահանության անոնս
Նիոնում օգոստոսի 29-ին տեղի կունենա ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:
32 մասնակիցներ կբաժանվեն 8 խմբերի, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ: Արդեն հայտնի են վիճակահանության 4 զամբյուղները, որոնցում տեղ են գտել 8-ական թիմեր:
Առաջին զամբյուղ. «Լիվերպուլ» (Անգլիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Չելսի» (Անգլիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Բավարիա» (Գերմանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Զենիթ» (Ռուսաստան):
Երկրորդ զամբյուղ. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Աթլետիկո» (Իսպանիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Նապոլի» (Իտալիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Տոտենհեմ» (Անգլիա), «Այաքս» (Հոլանդիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա):
Երրորդ զամբյուղ. «Լիոն» (Ֆրանսիա), «Բայեր» (Գերմանիա), «Զալսբուրգ» (Ավստրիա), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Բրյուգե» (Բելգիա), «Վալենսիա» (Իսպանիա), «Ինտեր» (Իտալիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա):
Չորրորդ զամբյուղ. «Լոկոմոտիվ» (Մոսկվա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Գալաթասարայ» (Թուրքիա), «Գենկ» (Բելգիա), «Լեյպցիգ» (Գերմանիա), «Սլավիա» (Չեխիա), «Ատալանտա» (Իտալիա), «Լիլ» (Ֆրանսիա):
Վիճակահանությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը անգլիական «Լիվերպուլն» է:



















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում