Բուքմեյքերները հավատում են «Արարատ-Արմենիայի» հաջողությանը
Այսօր Երեւանի ժամանակով 22.00-ին Լյուքսեմբուրգում Երեւանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային թիմը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում կմրցի տեղի «Դուդելանժի» հետ, որին Երեւանում հաղթել էր 2:1 հաշվով:
Բարդ եւ լարված հանդիպում է սպասվում, քանի որ հաղթողը դուրս է գալու խմբային փուլ:
Միջազգային բուքմեյքերները հավատում են հայաստանյան թիմի վերջանական հաջողությանը: Այսպես, 1.4 գործակցով է գնահատվում մեր թիմի խմբային փուլ դուրս գալը եւ 1.6 գործակից է ստացել այն, որ այսօր մեր թիմը կհաղթի կամ ոչ-ոքի կխաղա:
Բուքմեյքերները՝ բուքմեյքեր, բայց վերջնական խոսքը ասում են ֆուտբոլիստները, իսկ «Արարատ-Արմենիան» բոլոր հնարավորություններն ունի այսօր կերտելու հայաստանյան ակումբային ֆուտբոլի նոր պատմությունը:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում