Նովոսիբիրսկում փլուզվել է վերակառուցվող շենքի պատը, բանվորները փլատակների տակ են մնացել (տեսանյութ)
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում փլուզվել է վերակառուցվող երկհարկանի շենքի պատը, փլատակների տակ մի քանի մարդ է հայտնվել, հաղորդում է ria.ru-ն՝ մարզային արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին հղումով:
Նախնական տվյալներով՝ մեկ բանվոր է զոհվել, ևս մեկին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ փլատակների տակ են մնացել ևս երկու քաղաքացի: Փլատակների տակից դուրս բերվածների ճշգրիտ թիվը չի նշվում:
Սիբիրյան կառուցապատող ընկերությունը, որը զբաղվել է կառուցապատման աշխատանքներով, հայտնել է, որ շինհրապարակում եղել է ընդհանուր 8 մարդ, որոնցից երեքին հաջողվել է խուսափել պատահարից:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12:20-ին:
Պատից բացի, փլվել են նաև տանիքի ծածկերը: Իրավապահների վարկածի համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել խողովակաշարերի նորոգման ժամանակ: Դեպքի վայրում աշխատում է 70 փրկարար և 20 միավոր տեխնիկա: Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...