Ազովի ծովի ալիքները փչովի ներքնակի վրա պառկած կնոջը քշել են ծովը (տեսանյութ)
Ուկրաինայի Խերսոնի մարզի ոստիկանության աշխատակիցները փրկել են երիտասարդ կնոջ, որին ծովի ալիքները փչովի ներքնակի վրա պառկած քշել էին ծովը, հայտնում է korrespondent.net-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Ազովի ծովի ափին՝ Գենիչեսկի շրջանում: Պարեկության ժամանակ ոստիկանները ծովում փչովի ներքնակ են նկատել, որը ծովի ալիքները քշել էին ծովը:
Իրավապահները մոտորանավակով հասել են ներքնակին և լսել օգնության ձայներ: Ինչպես պարզվել է՝ ներքնակի վրա երիտասարդ կին է գտնվել, որն արդեն ուժասպառ էր և չէր կարողանում ներքնակն ուղղել ափի կողմը:
Նրանք կնոջը ծառայողական մոտորանավակ են բարձրացրել և ափ վերադարձրել: Կինն իր երախտագիտությունն է հայտնել իրավապահներին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...