Ես ուզում եմ ռևանշ անցկացնել Նուրմագամեդովի հետ և վերադարձնել իմ տիտղոսը. Քոնոր Մաքգրեգոր
Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել ռուսաստանցի Հաբիբ Նուրմագամեդովի հետ: Մրցակիցներն առաջին անգամ հանդիպել են 2018 թվականի հոկտեմբերին, որտեղ մենամարտի չորրորդ ռաունդում Նուրմագամեդովը խեղդող հնարքով ստիպել է մրցակցին հանձնվել:
«Ես ուզում եմ ռևանշ անցկացնել, վերադարձնել իմ տիտղոսը: Նուրմագամեդովի հետ մենամարտի նախապատրաստումը ճիշտ չէր կազմակերպված: Նա փախնում էր ինձանից ողջ առաջին ռաունդում, ընդհանրապես չէր հարվածում, փորձում էր ոտքերս բռնել:
Նա ասում է, որ ինձ հետ զրուցել է վանդակում ամբողջ մարտի ժամանակ, բայց դա այդպես չէ, մինչև գերիշխող դիրքում հայտնվելը նա որևէ բան չի շշնջացել:
Ես շեղվեցի մի քանի վայրկյան՝ թույլ տալով նրան հայտնվել գերիշխող դիրքում: Ես դասեր եմ քաղել այդ մարտից: Կարող եմ վերադառնալ և ռևանշի հասնել»,- ESPN-ին տված հարցազրույցում ասել է Մաքգրեգորը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում