Վարդան Մինասյան․ Գոհացրեց մեր թիմի բնավորությունը
Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի առաջին խաղում Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակից հետո Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
«Բարդ խաղ ստացվեց։ Գոհացրեց մեր թիմի բնավորությունը, որը ցույց տվեցին մեր ֆուտբոլիստները հանդիպման վերջնամասում։
Ի տարբերություն «Սաբուրթալոյի», «Դյուդելանժի» թիմային խաղը ավելի բարձր մակարդակի վրա է։ Լավ տպավորություն էին թողել եւ զարմանալի է, քանի որ մտածում էինք՝ նրանք ուժային խաղ կցուցադրեն, բայց ավելի շատ ձգտում էր գնդակ պահել։ Ֆիզիկապես այսօր չզիջեցինք մրցակցին։ Վերջնամասում կարողացանք ավելացնել ճնշումը։
Կոբյալկոն կախյալ ֆուտբոլիստ է, Պետրոս Ավետիսյանի մոտ լավ չստացվեց խաղը։ Այդ պատճառով Կոբյալկոյի արդյունավետությունը ցածր էր։ Բայց Օգանան կարողացավ լավ մտնել խաղի մեջ եւ սրել պայքարը։ Կոջոյին անվերապահորեն վստահում եմ։ Հույս ունեմ, որ մեր կազմից ավելի շատ խաղացողները հրավերներ կստանան իրենց ազգային հավաքական։
Այսօր առանձին դրվագներում էինք դիմում պրեսինգի, դա էր մեր մարտավարությունը։
Հայաստանի հավաքականում իմ ապրումները երբեք նորից չեմ զգացել։ Հավաքականը լրիվ այլ մակարդակ է, եւ այդպիսի հույզեր չեմ կարծում, որ կունենամ ակումբում»,- նշեց Վարդան Մինասյանը։
Պատասխան հանդիպումը Լյուքսեմբուրգում տեղի կունենա օգոստոսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում