Ռոնալդուն նշել է, թե ինչն է իր համար անընդունելի ժամանակակից ֆուտբոլում
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն իր մտահոգությունն է հայտնել տրանսֆերային շուկայում ֆուտբոլիստների բարձր արժեքների վերաբերյալ:
«Ֆուտբոլում տրանսֆերային քաղաքականությունը փոփոխության է ենթարկվել: Այժմ յուրաքանչյուր տեղափոխության համար եվրոպական հեղինակավոր ակումբները վճարում են 100 միլիոն եվրոյին մոտ գումար: Նույնիսկ դարպասապահի կամ պաշտպանի տեղափոխության դիմաց այսօր ակումբները 70-80 միլիոն եվրո են վճարում: Սա ինձ համար անընդունելի է, սակայն մենք պետք է հարգենք այն աշխարհը, որտեղ ապրում ենք»,- պորտուգալացի հարձակվողի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանը «Յուվենտուսը» Ռոնալդուի տեղափոխության դիմաց «Ռեալին» վճարեց 100 միլիոն եվրո:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում