Ակտիվացված ածուխը կարող է բարձրացնել ացիկլովիրի արդյունավետույթունը հերպեսի դեմ
Ակտիվացված ածուխը կարող է բարձրացնել ացիկլովիրի արդյունավետությունը հերպեսի դեմ: Այս մասին հայտնում են Իլինոյիսի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances-ում:
Գիտնականների խոսքով՝ ացիկլովիրի համադրությունը ակտիվացված ածխի մասնիկների հետ թույլ է տալիս կրճատել դոզավորումը եւ բուժման ընդհանուր կուրսը: Ավելին՝ այդ համադրությունը կարելի է օգտագործել նաեւ պորֆիլակտիկ միջոցներում վիրուսից վարակվելուց պաշտպանվելու համար:
Գոյություն ունի սովորական հերպեսի երկու տեսակ (ՍՀՎ). ՍՀՎ-1-ն ախտահարում է աչքերը եւ բերանը (կարող է կուրության հանգեցնել), իսկ ՍՀՎ-2-ը՝ գենիտալ ինֆեկցիա է, որն առաջցնում է գորտնուկներ եւ կարող է զգալիորեն նվազեցնել կյանքի որակը:
Ացիկլովիրը համակարգային դեղամիջոց է, որը ճնշում է վիրուսը: Սակայն ացիկլովիրով երկարատեւ բուժումը կարող է այդ դեղամիջոցի նկատմամբ կայունության հանգեցնել, ինչպես նաեւ երիկամների վնասվելու պատճառ դառնալ:
Մասնագետները նախեւառաջ ուսումնասիրել են լաբորատոր պայմաններում ակտիվացված ածուխի ազդեցությունը ՍՀՎ-1-ի եւ ՍՀՎ-2-ի վրա: Պարզվել է, որ ակտիվացված ածուխի լուծույթը 4-60 տոկոսով նվազեցրել է բջիջների վարակումը, որոնք ենթարկված էին ՍՀՎ-1-ի եւ ՍՀՎ-2-ի ազդեցությանը:
Այնուհետ մասնագետները ացիկլովիրը միացրել են ակտիվացված ածխի հետ եւ այդ համակցությունը փորձարկել ՍՀՎ-1-ով վարակված մկների աչքերի եւ ՍՀՎ-2-ով վարակված մկների սեռական օրգանների վրա:
Պարզվել է՝ նման համադրությունն ավելի արագ եւ արդյունավետ է նվազեցնում վիրուսային ծանրաբեռնվածությունը, քան առանց ածխի ացիկլովիրի օգտագործումը:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ