Բելգիացի գիտնականները պարզել են Մեսսի-Ռոնալդու զույգից լավագույնին
Լյովենի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) գիտնականները մշակել են բանաձև, որի օգնությամբ պարզել են լավագույնին՝ Կրիշտիանու Ռոնալդու և Լիոնել Մեսսի զույգից: Բանաձևը կրում է VAEP կրճատ անվանումը և դիտարկում է ոչ միայն գոլերի և գոլային փոխանցումների քանակը, այլև գնահատական է տալիս ընդհանուր առմամբ բոլոր խաղային գործողություններին՝ հարվածներին, փոխանցումներին, շրջանցումներին, սահընկումներին և այլն:
Ինչպես հայտնում է Armsport-ը, ուսումնասիրության համար վերցվել են Մեսսիի և Ռոնալդուի ցուցանիշները՝ սկսած 2013/14 մրցաշրջանից մինչև 2017/18 մրցաշրջան: «Առաջին մրցաշրջաններում Ռոնալդուի և Մեսսիի արդյունքները գրեթե հավասար էին։ Սակայն 2015/16 մրցաշրջանում Մեսսին սկսել է շրջանցել իր հավերժական մրցակցին», - պատմել է ասպիրանտը, որը մասնակցել է հետազոտությանը։
Արդյունքում՝ Մեսսիի միջին VAEP ցուցանիշը մեկ խաղում 1.21 է, իսկ Ռոնալդուի ցուցանիշը՝ 0.61: Հիշեցնենք, որ Լեոն ու Կրիշտիանուն ունեն հնգական «Ոսկե գնդակ»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում