Ծեծ և խուլիգանություն Երևանում․ կան բերման ենթարկվածներ
Օգոստոսի 19-ին՝ ժամը 3:30-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Լուկաշինի փողոցի տներից մեկում իրեն ծեծում են:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները նշված վայրում պարզեցին, որ 4 քաղաքացու միջև անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Երևանի 36-ամյա մի բնակիչ ձեռքերով հարվածներ է հասցրել մի կնոջ:
Դեպքի վայրից երկու քաղաքացի կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Այդ ընթացքում նրանք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հնչեցրել են հայհոյանքներ և կոպտորեն խախտել հասարակական կարգը:
Ոստիկանության բաժնում բերման ենթարկվածներից մեկը շարունակել է հակաօրինական վարքագիծ դրսևորել, հարվածել է աշխատասենյակի պատուհանին, կոտրել այն և վնասել ձեռքը:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:


















































87 հանցագործություն երեք օրում. ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում
Վիճաբանություն և կրակոց՝ Գայ գյուղի գյուղմթերքի շուկայում․ կա տուժած (տեսանյութ)
Վանաձորում ձերբակալվել է քրեական հեղինակություն Կոկոն (տեսանյութ)
Ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել
«Թիվ 12 պոլիկլինիկայի» տնօրենը ձերբակալվել է
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...