Կադրեր Սիրիայում ամբողջովին ամայացած քաղաքից (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ցուցադրվում են կադրեր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի բանակի կողմից օդային և ցամաքային հարձակումներից տուժած Խան Շեյխուն քաղաքից, գրում է Anadoglu գործակալությունը:
Ասադի բանակի և Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի կողմից հասցված հարվածների հետևանքով փետրվար ամսից ի վեր Խան Շեյխունում (իդլիբ նահանգ) 8 դպրոց, 3 բուժհաստատություն, ենթակայան, քաղաքացիական բանակի կենտրոն և 3 հացի փուռ է ոչնչացվել:
Մինչև Սիրիայում զինված հակամարտության մեկնարկը քաղաքի բնակչությունը 100 000 մարդ է եղել, մինչդեռ այժմ այդ թիվը գրեթե 0-ի է հավասար:
Սիրիայում դեէսկալացիայի տարածքի հարավում Խան Շեյխուն քաղաքի համար մարտերը շարունակվում են: Այսօր հայտնի է դարձել, որ Ասադի բանակը հսկողություն է հաստատել քաղաքին մոտ գտնվող տարածքում՝ փորձելով շրջափակել այն: Միևնույն ժամանակ ընդդիմության և Ասադի հակառակորդների ուժերը կորցրել են Խան Շեյխունի շրջակայքում գտնվող Ֆաքիր քաղաքի վերահսկողությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայում զինված հակամարտությունը սկսվել է 2011թ.-ին՝ նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ համազգային ցույցերից հետո: Հետագայում այն կառավարության ուժերի և ապստամբ զինյալների միջև քաղաքացիական պատերազմի էր վերածվել: Այն մեծապես ավերել են նաև ահաբեկիչները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...