Գիտնականները գտել են ատամներ աճեցնելու միջոց
Գիտնականները հայտնաբերել են ատամները կրկին աճեցնելու միջոց: Նրանք գտել են կարգավորիչներ, որոնք էվոլյուցիայի ընթացքում դադարեցրել էին իրենց գործառույթը: Գիտնականները համոզված են, որ բացահայտումը կօգնի մարդկանց մոտ աճեցնել ատամների արմատներ, հետագայում հնարավոր է նաև՝ ամբողջական ատամներ:
Հարավային Կալիֆորնիայի համալսարանում պարզել են, որ էպիգենետիկական կարգավորումն ազդում է ատամների աճի վրա: Էպիգենետիկական փոփոխությունները մարդու մարմնում տեղի ունեցող փոփոխություններն են, որոնք կարող են փոխանցվել ժառանգաբար: Դրանք, սակայն, չեն ազդում ԴՆԹ հաջորդականության վրա:
Հայտնագործությունն արվել է նեանդերթալցիների ատամներն ուսումնասիրելիս: Պարզվել է, որ նրանք ունեցել են ավելի երկար արմատային խոռոչներ, որոնք ժամանակակից մարդկանց արմատախոռոչի համեմատ ավելի ուշ են քայքայվել: Հետազոտողները ենթադրում են, որ պատճառը սպիտակուցների մեջ է, որոնք «միացնում» կամ «անջատում են» մի շարք գեներ:
Մեծ Բրիտանիայի մոլեկուլային կենսաբանները, հետևելով, թե ինչպես են աճում մկների ատամները, հայտնաբերել են գեների և ազդանշանային մոլեկուլների մի շարք, որոնք կառավարում են այդ գործընթացը: Դրանց ուսումնասիրությունը կօգնի ստեղծել այնպիսի մեթոդներ, որոնք թույլ կտան «բնական» եղանակով վերականգնել ատամները, ասված է Nature Communications ամսագրի հոդվածում:
Ատամների վերականգնան ուղղությամբ աշխատում են նաև Ռուսաստանում: 2019-ի հուլիսին Հեռավոր արևելքի համալսարանի գիտնականները փորձանոթում ցողունային բջիջներից աճեցրել էին ատամներ: Առայժմ դրանք փոխպատվաստել են միայն մկներին:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ