Ֆրանսիական քաղաքում փողոցի մեծ հատվածը գետնի տակն է անցել (տեսանյութ)
Ֆրանսիական Ամյեն քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում անսպասելիորեն 10 մետր տրամագծով և 5 մետր խորությամբ անդունդ է առաջացել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, երկուշաբթի առավոտյան առաջացած փոսը գտնվում է La Bonne humeur բացօթյա ռեստորանի դիմաց՝ քաղաքապետարանի մոտակայքում: Քաղաքային ռելիեֆի վթարային հատվածը ցանկապատվել է անվտանգության շղթաներով:
Մոտակա տնից 3 բնակիչ է տարհանվել, նրանք ժամանակավորապես կացարան են գտել քաղաքային վարչության շենքում:
Նախնական տվյալների համաձայն՝ կատարվածի պատճառը ջրի արտահոսքն է, որը քայքայել է ասֆալտի տակի հողը: Նշվում է, որ քաղաքի կենտրոնում մինչև 200 քարանձավ կա, որոնք ժամանակին կազմել են Ամյենի տեղում գտնվող միջնադարյան ամրոցի մի մասը:
Միջադեպի հարակից շրջանում անջատվել են ջրի, գազի և էլեկտրականության մատակարարումները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...