Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Փաշինյանի նշած «աննախադեպ» բյուջետային եկամուտների 25.1 տոկոս աճը սովորական ցուցանիշ է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

 

Հայաստանում տնտեսական հեղափոխություն չկա, չկա որևէ փաստ, նախաձեռնություն, իրադարձություն, որը կարելի է կոչել տնտեսական հեղափոխություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեկլամը ժողովրդի ենթագիտակցության վրա է, ոչ թե գիտակցության: Կոչ եմ անում քիչ ուղիղ եթեր մտնել, քիչ այցեր անել, վերջացնել խորոված անելն ու աշխատել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը:

«Տնտեսական հեղափոխություն չկա, դրա մասին որևէ փաստ, նախաձեռնություն ու իրադարձություն չկա»,- այս մասին ասաց Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով իշխանության՝ տնտեսական հեղափոխության վերաբերյալ հայտարարություններին:

Դիտարկմանը, թե օրինակ վարչապետի ներկայացրած այն տվյալը, թե 2019-ի 1-ին կիսամյակին գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ աճ՝ 25.1 տոկոս, ներկայացվում են նաև այլ տվյալներ, դրանք տնտեսական հեղափոխության մեջ չեն մտնում, Հրանտ Բագրատյանն ասաց. «Դրանք շատ սովորական վիճակագրական տվյալներ են, որովհետև մեր հանրապետության պատմության մեջ 7 անգամ այդ աճը շատ ավելին է եղել, քան 25 տոկոսը: Օրինակ 1995-ին բյուջետային եկամուտների աճը կազմել է 320 տոկոս, ոչ թե 25 տոկոս: Կարծում եմ՝ վարչապետը տեղյակ չէ, եթե տեղյակ է, թող վաղը մամուլի խոսնակը հերքի: 2-րդ նախագահի օրոք բյուջետային եկամուտի աճը կազմել է 25 տոկոսից ավելի: Մեկ անգամ նույնիսկ՝ 48 տոկոս: Ի դեպ, այս նույն պատկերն է, երբ այդ աճից հանում ենք տվյալ տարվա գնաճը: Օրինակ, այն տարի, երբ բյուջեն աճել է 3 անգամ, գներն աճել են 170 տոկոս, բայց բյուջեն, ամեն դեպքում, աճել է 140 տոկոսով: Այսինքն, վեց անգամ ավելի արագ, քան հիմա: Եվ մենք դա անվանում ենք մութ ու ցուրտ տարի, թալանի տարի, երկիրը նոր-նոր ոտքի էր կանգնում, իսկ մենք նման աճ ենք տվել, այն էլ այն դեքպում, երբ հարևան երկրների բյուջետային համակարգը շարունակվում էր փլվել: Այդ էր պատճառը, որ մենք 1994-ին հաղթանակ տարանք, և մեր բանակը ֆինանսավորվում էր ավելի լավ: 25 տոկոսն այն աճը չէ, որի վրա կարելի էր աղմուկ բարձրացնել, մանավանդ, որ 25 տոկոսից 15 տոկոս աճը լինելու էր, բյուջեով նախատեսված էր»,- ասաց Բագրատյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչի հաշվին է արտաքին պարտքի նվազումը՝ Բագրատյանն ասաց, որ արտաքին պարտքը դժբախտաբար է նվազել, ներքին պատքն աճել է, միտումը ճիշտ է, որ ներքին պարտքն ավելի արագ աճի, քան արտաքին պարտքը, բայց արտաքին պարտքի նվազումը համարում է կատարյալ անհեթեթություն. «Հիմարություն, որովհետև աշխարհի տնտեսությունը գտնվում է ճգնաժամի մեջ և դրա հիմնական պատճառն այն է, որ կարճաժամկետ և երկարաժամկետ արժեթղթերի մեջ մեծ անդունդ է գոյացել: Այսինքն, այսօր ԱՄՆ-ն, օրինակ, աշխարհին ձրի փող է առաջարկում, ՇվԵյցարիայի կետրոնական բանկը փող է առաջարկում մինուսով, այսինքն՝ փողն էլ է տալիս, տոկոսն էլ, միայն թե վերցրու: Դոլարային գործունեությունը ֆինանսական շուկայում հասել է աննախադեպ չափերի՝ 85 տոկոս աշխարհում, և այդ պարագայում ՀՀ կառավարության գլուխ գովելը, թե արտաքին պարտքը պակասեցրել է, համարում եմ կատարյալ անհեթեթություն, համարում եմ պրոֆեսիոնալիզմի բացակայություն, աշխարհում երբեք այսքան ձրի փող չի եղել»:

Հարցին, թե խոշոր հարկատուներին ևս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը, նշում է, որ 1000 խոշոր հարկատուների վճարումների հավելավճարը 14 տոկոս է, ինչ է դա ենթադրում, Բագրատյանն ասաց, որ դա թերություն է. «Այս տարի հարկերը պետք է աճեին 15 տոկոսով, պետական բյուջեով է հաստատված, խոշորների մոտ աճել է 14 տոկոսով, այսինքն խոշորների տեսակարար կշիռը հարկերի մեջ իջել է, չէ որ մենք ասում ենք՝ պայքարում ենք խոշորի դեմ, բայց իրենց տեսակարար կշիռն իջնում է, փոքրինն է բարձրանում: Եթե Նիկոլ Փաշինյանը սա հասկանում է, ապա հասկացող մարդը սա չէր ներկայացնի որպես ձեռքբերում: Սա արվում է նրա համար, որովհետև ՔՊ կուսակցության հստակ գիծն է, որ ժողովուրդը մի միջակություն է, այսպիսի բաներ ասում ես՝ անցնում է, կարևոր չէ, թե ինչ ես ասում, դա պետք է ընդունվի ենթագիտակցական մակարդակով: Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի ռեկլամը ժողովրդի ենթագիտակցության վրա է, ոչ թե գիտակցության»:

Հրանտը Բագրատյանը հիշեցրեց էքստրասենս Կաշպիրովսկուն և ասաց, որ նրանք աշխատում էին ժողովրդի ենթագիտակցության վրա. «Կառավարության այսօրվա ղեկավարի պահածքը ճիշտ այդպիսին է, էքստրասենսի պահվածք է, նույնիսկ ակնհայտորեն, տրամաբանորեն սխալ բանը մեկնաբանում է որպես հաջողություն: Ժողովուրդը հո չի հասկանում, որ պիտի առնվազն 15 տոկոս աճ լիներ, իրականում տեղի է ունեցել խոշորի տեսակարար կշռի անկում բյուջետային եկամուտներում»:

Անդրադառնալով մենաշնորհներին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ այդտեղ էական փոփոխություն չկա, նույնիսկ վերլուծություն է եղել, որ մենաշնորհային աստիճանը մի փոքր բարձրացել է:

Անդրադառնալով պետական բյուջեի ծախսերին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ բյուջեի ծախսերը 1 տրլն 446 մլրդ դրամ պետք է լիներ, 2017-ին 1 տրլն 503 մլրդ էր, բայց պարզվեց 50 մլրդ-ով ծախսերը պակասել էին:

«Ասելով չի, Նիկոլ Փաշինյանն անցած տարվա օգոստոսին ասում էր՝ գիտեք ինչքան բյուջե է եկել, գիտեք ոնց փակվեց տարին: Ասեմ ոնց փակվեց. եկամուտները 1 տրլն 340 մլրդ դրամ, ՀՀԿ-ն նախատեսել էր 1 տրլն 343 դրամ, բյուջեն չի կատարվել եկամուտներով: Հիմա սովորեցնում են, դա էլ ՔՊ-ական ձև է, ֆեյքեր-մեյքեր, փող են տալիս, սրանք սկսում են, գրում են՝ «որձ կովերի» պատմությունը, իբր բան են ասում,պետությունն ենք մենք կորցնում, իրենք իբր բան են ասում, էս յազվությունը փորձում են պահել երկար, նույնիսկ 2050 թվականից են խոսում»:

Անդրադառնալով բնակչության թվին, որ 2050-ին այն հասցնելու են 5 մլն-ի, բացի այդ բերում են Իսրայելի օրինակ, որ 1948-ին եղել է 873 հազար, ապա 2010-ին 7.8 մլն է, հետևաբար, եթե որևէ երկրի հաջողվել է դա անել, կհաջողի նաև Հայաստանին, Հրանտ Բագրատյանն ասաց, որ այդ թիվը՝ 5 մլն-ը, իրականում մեծ թիվ չէ:

«Այսօր ՀՀ-ի բնակչությունը 3 մլն է, դժբախտաբար, անցած տարի ծնունդերը պակասել են, մահացություններն ավելացել են, բայց 30 տարում մեզ մոտ կծնվի առնվազն 1 մլն 300 000 երեխա, 30 տարում կմահանա 600 000 մարդ, մենք 700 000 մարդու հավելաճ կունենաք, եթե միգրացիա չլինի: 3 մլն-ը դարձավ 3.7, որտեղից ենք գտնելու 1 մլն 300000 հազար, կրկնում եմ, այս բացատրություններն իրենց մոտ չկան, իրենք սովոր չեն բան բացատրել, ես ենթադրում եմ, որպեսզի 5 մլն ունենանք, մեզ պետք է 30 տարում ներգաղթ ապահովենք 1.3 մլն, և շատ հնարավոր է, որ դրանք լինեն հնդիկներ, որովհետև հայերը, որպեսզի ներգաղթեն, ՀՀ տնտեսական զարգացման աճը պետք է գերազանցի այն երկրների տնտեսական աճին, որտեղ նրանք ապրում են: 2050-ին 5 մլն բնակչություն ունենալու միակ ձևը ոչ հայ ազգաբնակչություն «ներմուծելն է»»:

Խոսելով 2050 թվականի վերաբերյալ վարչապետի հայտարարությունների մասին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ 2050 թվականը նստել-քննարկելը խելագարների զբաղմունք է: «Հիմա ինչով է զբաղված Նիկոլ Փաշինյանը, միայն Աստծուն է հայտնի, այսպիսի բաներ հայտարարելը նույնիսկ այդ հայտարարության հիմքում էլեմենտար բանականություն չի դրվում, 30 տարի առաջ մենք կարո՞ղ էինք ենթադրել սրտի ստենդավորումը, apple-ի արտադրությունը, եթե մենք 30 տարի առաջ պլանավորեինք կապը, մենք պետք է կաբելներ առնեինք: Այդ հայտարարության հիմքում նույնիսկ էլեմետնար բանականություն չի դրվում, ասվում է, որ մինչև 2050 թիվը 15 անգամ ՀՆԱ-ն կաճի, դա տասը տոկոսանոց աճն է, 30 տարի տասը տոկոս աճեցնես, կդառնա 15 անգամ, բա սա պրոֆեսիոնալիզմ է, լսեք հո մանկապարտեզ չի: Իր քարտուղարուհու հետ Նիկոլ Փաշինյանը սա մտածել է հինգ րոպեում: Եվ գնացել է ամբողջ ժողովրդի առաջ Ստեփանակետրում հայտարություն է անում, ես լսեցի գետինը մտա:

Իրավունք չունի վարչապետն էժան բաներ ասել, գուցե չգիտի, կամ գիտի խաբում է, երկուսն էլ վատ են, կամ չգիտի, դա արդեն ահավոր է, վարչապետն այնուամենայնիվ որոշակի ինտելեկտուալ քաշ պետք է ունենա, պատասխանատվություն իր հանդեպ, մարդկանց հանդեպ: Ես իրականում գիտեմ, որ ՔՊ-ում նման մտադրություն կա, որ գորշ մասը անցնում է, 100-ից 30-ը կհասկանան, 70-ը չի հասկանա, չեկան ընտրեցին 80 տոկոս: Այսպիսի խաղեր չի կարելի անել, սրանք չար խաղեր են»:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ նախ իշխանությա հնգամյա ծրագիրը պետք է իրականացվի, ոչ թե 31-ամյա. «Դու եկել ես իշխանության, մենք դեմոկրատական երկրում ենք ապրում, ըստ Սահմանադրության, քո ժամեկտը հինգ տարի է, դու քո հինգ տարվա ժամկետը չէս կարող ներկայացնել, 31 տարվա ծրագիր ես ներկայացնում: Եթե նույնիսկ այդքան վարպետացել ես, որ քեզ իրավունք ես վերապահում 31 տարվա ծրագիր հայտարարես, մի քիչ մտածի, թիվդ թվի հետ թող բռնի, հորդորում եմ, հարգելով վարչապետի պաշտոնը, որ պարոն Փաշինյանը այդպիսի բաներ չանի»:

Ներդրումների և պետության կողմից երաշխիքներ տալու հարցին ի պատասխան՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ ներդրողին պետությունը երաշխիք չի տալիս. «Մենք րոպեն մեկ հայտարարում ենք ասֆալտին «ծեծելու» մասին, կամ ոստիկանությունը հայտարարում է, որ որևէ մեկը այնպես չի քայլում, ու սև էին հագել, ու իրենք հրավիրել են զրույցի: Նման երկրներում ներդրումներ չեն լինում»:

Հրանտ Բագրատյանը կոչ արեց Փաշինյանին ու կառավարությանը ուշքի գալ և աշխատել:

«Ես կոչ պետք է անեմ Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը ուշքի գալ և աշխատել, կոչ պիտի անեմ Փաշինյանին քիչ լայվ մտնի ու քիչ այցեր անի, նստեք կաբինետում ու խորհրդակցություն արեք, եթե ի վիճակի եք: Կոչ պետք է անեմ, որ չասի ապարատը կաթվածահար վիճակում է, դուք ի վիճակի չեք ապարատին նորմալ հանձնարարություն տալ, դրա համար դա չի կարող աշխատել: Ես, որպես նախկին վարչապետ և այս իշխանությանը լավ բարեկամ, կոչ եմ անում այսպես վարվել՝ նստել աշխատել, չգիտեմ, շաբաթը մեկ գնում զինվորի կողքը նստում են, այնտեղ հատուկ հաց են դնում, խորոված են դնում, նկարում եք, ասում եք՝ տեսեք ոնց են ուտում և այլն: Հրավիրեք 20-30 ծնող, վիճակահանություն անցկացրեք, թող նրանք շաբաթը մեկ այցելեն այդ զորամասեր, այլ ոչ թե դուք նկարեք:

Ես պետք է խորհուրդ տայի, որ վարչապետը իսկապես այս բաները վերջացնի՝ խորոված անել, հեծանիվ քշել և այլն, և այլն»:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ պատրաստ է իր ասածների վերաբերյալ ցանկացած նախարարի, իսկ նախընտրելի կլինի վարչապետի հետ նստել և զրուցել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: